ուրբաթ, 19 փետրվարի 2010
Ի գիտություն լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. փետրվարի 22-ին, ժամը 12-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.
«Զբոսաշրջության զարգացման քայլեր. Ջերմուկ-Վերբիեր. նմանություններ և փորձի կիրառման հնարավորություններ»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։