երկուշաբթի, 22 փետրվարի 2010
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ծրագրի կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել այդ ծրագրի իրականացման կազմակերպության (ԾԻԿ) ձևավորման և խորհրդի աշխատանքների կազմակերպման և գործունեության թափանցիկության ապահովման հարցերին։