Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 փետրվարի 2010

Վարչապետը շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Ռուսաստանի Դաշնության պետական տոնին` Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Կառավարության ղեկավարը հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Կարծում եմ` այս տոնի առթիվ կարելի է առանց երկմտանքի շնորհավորել նաև Հայաստանի քաղաքացիներին։ Ակնհայտ է, որ մեր պապերն ու հայրերը և այստեղ ներկա գտնվողներից շատերը ծառայել են խորհրդային բանակում` լուծելով հայրենիքի պաշտպանության և այն ժամանակ ընդհանուր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրները։
Ուս ուսի մենք կռվում էինք Հայրենական պատերազմի ռազմաճակատներում, և բոլորը քաջատեղյակ են հայ ժողովրդի ծանրակշիռ ներդրմանը ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակի հասնելու գործում։
Այսօր էլ մենք Ռուսաստանի Դաշնության և այլ դաշնակիցների հետ միասին հավաքական անվտանգության հիմնախնդիրներ ենք լուծում ՀԱՊԿ և այդ կազմակերպության հետ փոխկապակցված կառույցներում։ Անցյալ տարի Հայաստանն ու Ռուսաստանը միասին հանդես եկան ՀԱՊԿ գործունեության մեխանիզմների կատարելագործման նախաձեռնությամբ, որի շրջանակներում մասնավորապես ընդունվեց արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման որոշումը։ Խոսելով Հայրենիքի պաշտպանի օրվա ռուսաստանյան տոնի մասին` ցանկանում եմ բավականությամբ փաստել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավանդական բազմակողմ ռազմավարական համագործակցությունը տարեցտարի ստանում է նոր դրական և որակական  ընթացք: Մեր ղեկավարության հանդիպումները, որոնք ընթանում են ամբողջական փոխըմբռնման և վստահության մթնոլորտում, նպաստում են ոչ միայն Հայաստանին և Ռուսաստանին հուզող արդիական խնդիրների միասնական ու համաժամանակյա լուծմանը, այլև փոխշահավետ համագործակցության հեռանկարային բանաձևերի ձևավորմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը, որ մեզ իրար է կապում հազարավոր անքակտելի հոգևոր թելերով, այսուհետ ևս կձևավորի և կպայմանավորի հայ-ռուսական փոխշահավետ համագործակցության բազմակողմանի ներուժը, այդ թվում և ռազմական ոլորտում։
Կրկին շնորհավորում եմ ներկա գտնվողներին տոնի առթիվ և մաղթում եղբայրական Ռուսաստանի պաշտպաններին առողջություն, երջանկություն և բարի ծառայություն»։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ