Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 հունիսի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը, օրակարգի հարցերին անցնելուց առաջ, շնորհավորել է նորանշանակ նախարարներին, նրանց մաղթել բարեհաջող աշխատանք գործադիր իշխանությունում: Այնուհետև, օրակարգը հաստատելուց հետո, դրա շրջանակներում կառավարության անդամները քննարկել և հաստատել են բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները՝ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի: Որոշման ընդունման նպատակը բժշկասոցիալական փորձաքննության կարգի հստակեցումը և հաշմանդամության խմբերի որոշման գործընթացի բարելավումն է: «Բազային կենսաթոշակի չափը, հիմնական կենսաթոշակի չափը և ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» որոշմամբ, գործադիրը հիմնական կենսաթոշակի չափը սահմանել է 3000 դրամ, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը՝ 100 դրամ: «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափն էլ, ըստ որոշման, սահմանվել է 3000 դրամ: Այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ ԿԲ-ի 2002թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Կառավարության անդամները հավանություն են տվել նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների 2003թ. ծրագրին: Այդ նպատակով տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 175 մլն դրամ; Ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության 2001թ. հունիսի 21-ի N 559 որոշմամբ հաստատված ծրագրի ՀՀՀ սփռումն ապահովող 2-րդ և 3-րդ փուլի աշխատանքները՝ համապատասխանաբար Սյունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 33 և Շիրակի մարզի 10 բնակավայրերում: Ըստ ծրագրի, ՀՀ կառավարության 2000 թ. օգոստոսի 17-ի «ՀՀ Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին» և 2000 թ. հուլիսի 27-ի «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման հիմնախնդիրների մասին» որոշումներով հաստատված ծրագրերին համապատասխան, այդ մարզերի մի շարք բնակավայրերում կսկսվի արբանյակային կայանների կառուցումը՝ ՀՀՀ ծրագրի հեռարձակումը կազմակերպելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների 2003թ. ծրագրին: Ծրագրի ընդհանուր արժեքը 133 մլն դրամ է, որը նախատեսվում է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլի աշխատանքների իրականացման համար տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 31 մլն դրամ: «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, գործադիրը սահմանել է գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքի 2003թ. չափերը: Որոշումը կնպաստի հանրապետության տնտեսության, մասնավորապես հողի շուկայի հեռանկարային զարգացմանը և հողի հարկի բազային ձևավորմանը:Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 7-ի N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող լիցենզավորման կարգի» մեջ, կառավարությունը պարզեցրել է նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար իրավաբանական անձանց լիցենզավորման ընթացակարգը: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N532 որոշման մեջ: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է պետական, մասնավոր և խառը տիպի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գնահատման չափանիշների ստանդարտացումն ապահովելու և գնահատման մեթոդների կիրառումը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, նշված գործառույթները հստակեցնելու, անշարժ գույքի բնագավառում գործարքների շուկայական գնահատման հեռանկարային զարգացմանն աջակցելու նպատակներով: Կառավարությունը թույլատրել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարանի 2003 թ. և հաջորդ տարիների բարձր առաջադիմություն և մարզական վարպետություն ցուցաբերած շրջանավարտների ուսումնառության շարունակումը ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 25-ի համապատասխան որոշմամբ հաստատված կարգի համաձայն և պայմանավորված է ֆիզկուլտուրային կրթության անընդհատության ու հերթագայության ապահովմամբ, ինչպես նաև ՀՀ ազգային և օլիմպիական հավաքական թիմերը բարձրակարգ մարզիկներով համալրելու անհրաժեշտությամբ: Հարավային Կորեայում կայանալիք համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով գործադիրը որոշել է այս տարվա օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը Հարավային Կորեայի Դայեգու քաղաք գործուղել ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը՝ համապատասխան պետպատվերի ծրագրով նախատեսված բյուջետային միջոցների հաշվին: Նիստում գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև անասնաբուժական բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «Միջազգային առևտրի տեղեկատվության և համագործակցության գործակալություն՝ որպես միջկառավարական կազմակերպություն, հիմնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության Երևանի պարարվեստի ուսումնարանի՝ Երևանի Բայրոնի 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 220 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման է տրամադրվել «Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամ» հասարակական կազմակերպությանը: ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնաթողությունից հետո սպասարկելու նպատակով ավտոմեքենա ձեռք բերելու համար, կառավարությունը որոշել է ՀՀ ԱԺ- ի աշխատակազմին հատկացնել մինչև 4 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Որոշումը բխում է Գերագույն խորհրդի 1991թ. հոկտեմբերի 21- ի թիվ Ն.0428-1 որոշմամբ հաստատված «ՀՀ ԳԽ պատգամավորների գործունեության ապահովման կարգից»: Կառավարության այսօրվա որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատվել են Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Վահագն Հակոբյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը, Վայոց Ձորի մարզպետ Վաղինակ Մաթևոսյանը: Նրանց փոխարեն նշանակվել են Գաբրիել Գյոզալյանը (Արագածոտնի մարզ); Ստեփան Բարսեղյանը (Գեղարքունիքի մարզ); Ռոմիկ Մանուկյանը (Շիրակի մարզ); Սամվել Սարգսյանը (Վայոց Ձորի մարզ):
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ