Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 մարտի 2010

Էլեկտրոնային կառավարման նոր համակարգը ` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և թափանցիկ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նոր երաշխիք


Այսօր հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ներկայացրել են պետական կառավարման մարմիններում ներդրված էլեկտրոնային կառավարման նոր համակարգը, որն արդեն իսկ գործում է Հայաստանի Հանրապետության 25 պետական գերատեսչությունների միջև։
Պետական, միջազգային ու տեղական գերատեսչությունների ներկայացուցիչներին ողջույնի խոսք է ասել Տիգրան Սարգսյանը։ Կարևորելով էլեկտրոնային կառավարման նորագույն մեթոդը, կառավարության ղեկավարն ասել է. «Առաջին հերթին այն բարձրացնում է կառավարման արդյունավետությունը, մեր կառավարման գործունեության արտադրողականությունը։ Կառավարման գործունեությունը դառնում է թափանցիկ և վերահսկելի քաղաքացիների կողմից, քանի որ մենք հնարավորություն ենք ստեղծում մեր քաղաքացիների համար` մասնակցելու կառավարման գործընթացին։ Մի կողմից` նրանք տեղյակ են լինում կառավարության որոշումներին օպերատիվ ռեժիմով, կարողանում են վերահսկել կառավարության գործունեությունը, մյուս կողմից` նրանք հետևում են իրենց նամակների, բողոքների, հայտերի, լիցենզիաների ստացման գործընթացներին և կարողանում են վերահսկել կառավարությանը բոլոր փուլերում»։
Վարչապետը նշել է, որ կառավարման ժամանակակից մեթոդները հաջողություն կունենան, եթե մեր քաղաքացիները սովորեն և օգտվեն տեխնիկական ընձեռած հնարավորություններից։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն իր հերթին ավելի մանրամասն ներկայացնելով էլեկտրոնային կառավարման Mulberry համակարգը, մասնավորապես նշել է.«Անցումն էլեկտրոնային կառավարման համակարգին ենթադրում է, որ պետական ծառայությունները կմատուցվեն ինտերնետի միջոցով։ Դա նվազագույնի կհասցնի պետական ծառայողի և քաղաքացու շփումը և էապես կկրճատի կոռուպցիոն ռիսկերը»։ Պատասխանելով լրագրողների հարցերին, Դավիթ Սարգսյանը նշել է, որ ողջ համակարգի ներդրումը, չորս տարվա ընթացքում պետական գերատեսչությունների 4000 աշխատակիցների վերապատրաստումն ու տեխնիկական ապահովումը, ինչպես և համընդհանուր ցանցային համակարգի ստեղծման աշխատանքները միասին արժեցել են շուրջ 700 000 դոլարին համարժեք դրամ։ Շնորհանդեսի վերջում մասնակիցներին ներկայացվել է «Նոր փոխհարաբերություններ կառավարման համակարգում. Էլեկտրոնային կառավարում» տեսահոլովակը։

 

Տիգրան Սարգսյանի ելույթի տեքստն ամբողջությամբ

Դավիթ Սարգսյանի ելույթի տեքստն ամբողջությամբ


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ