երեքշաբթի, 2 մարտի 2010
Վարչապետն ընդունել է Միջպետական բանկի նախագահին
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովին։
Բանկի նախագահը վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը և ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Կողմերն անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին, զարգացման հեռանկարներին և ներդրումային ծրագրերին, ինչպես նաև գործարանի նորագույն տեխնոլոգիաներով վերազինման գործընթացին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի գործունեությանն առնչվող հարցերի լուծմանը։