Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 մարտի 2010

«Քաղաքական գործիչները պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած արժեքներին». Տիգրան Սարգսյան


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հիմնադիր անդամ և նախագահ, Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա. ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին։
Մինչ շնորհանդեսը Տիգրան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վիլֆրիդ Մարթենսի հետ։ Գրքի շնորհանդեսի սկզբում վարչապետը հանդես է եկել բացման խոսքով։ Անդրադառնալով ներկայացվող գրքին` նա մասնավորապես նշել է. «Իմ արձանագրած կարևորագույն սկզբունքներից մեկը, որ հիշատակում է նաև պարոն Մարթենսն իր գրքում, այն է, որ իրական կյանքը սկսվում է այն պահից, երբ մենք գիտակցում ենք, որ պատրաստ ենք պատասխանատվություն կրել ազատության համար։ Երեք կարևորագույն կոմպոնենտ կա այս մտքի մեջ` խորը գիտակցություն, պատասխանատվություն և ազատություն։ Եվ այս երեք գաղափարները պետք է լինեն անպայման միասին։ Այսպիսի համոզմունքով քաղաքական գործիչները կարող են առաջնորդել իրենց ժողովուրդներին դեպի բարեկեցիկ կյանք։ Կարևոր են արժեքները, որոնք հիշատակվում են գրքում, և որոնց ապավինում է նաև գրքի հեղինակը. դա ազատության պահպանության անհրաժեշտությունն է, հավասարությունը, արդարադատությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը, միջկրոնական և մշակութային փոխըմբռնումը։ Հետաքրքիր գնահատական է տվել Անգելա Մերկելը հեղինակի աշխատանքին. «Նրա ամբողջ կյանքը նվիրված է եղել այս գաղափարների ներդրմանը, և նա կարողացել է միավորել մարդկանց և հաշտեցնել նրանց քրիստոնյա ժողովրդավարական ոգով»։ Հանդուրժողականությունը և հաշտեցնելու ունակությունը գրքի հեղինակի կարևորագույն հատկանիշներից են, և նա իր գրքում մշտապես վերադառնում է այս կարևորագույն սկզբունքին։
Կարծում եմ, որ մեր տարածաշրջանային խնդիրները ևս մեկ անգամ կարևորում են այս սկզբունքի անհրաժեշտությունը, եթե ցանկանում ենք տարածաշրջանում ապահովել խաղաղություն և բարեկեցիկ, համերաշխ կյանք բոլոր ժողովուրդների համար։ Ակնհայտ է, որ քրիստոնեական այս կարևորագույն սկզբունքը` ձգտել համագործակցության և հաշտեցման, բխում է մեր ժողովուրդների շահերից։ Նա իր ողջ կյանքում ջանացել է քրիստոնեական արժեքներ և գաղափարներ ներդնել քաղաքականության մեջ։ Սա մի հաջող օրինակ է, որը գրքում ստանում է իր բացահայտումները, որ իրականում քաղաքականությունը ոչ միայն կարող է, այլև պետք է հիմնված լինի արժեքների վրա։ Վտանգավոր են այն քաղաքական գործիչները և շարժումները, որոնք չեն բացահայտում իրենց արժեքները և որոնց քայլերից չի երևում նրանց տեսլականն ապագայի նկատմամբ։ Հետագայում հանրությունը հնարավորություն է ունենում վերահսկել` արդյոք այդ շարժումները և քաղաքական գործիչները հավատարիմ են այն սկզբունքներին, որ նրանք հռչակում են։ Կարծում եմ` պարոն Մարթենսի օրինակն այն հաջողվածներից է, որով կարող ենք առաջնորդվել նաև մենք։ Մեր երիտասարդ քաղաքական գործիչների համար այս գիրքը կարող է դասագիրք լինել այն մասին, թե ինչպես է պետք կազմակերպել, կառուցել քաղաքական կյանքը և հասնել հաջողությունների։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր հյուրին այս հիասքանչ գրքի կապակցությամբ, ողջունում եմ նրան Հայաստանի Հանրապետությունում և ցանկանում եմ, որ այս հանդիպումը համապատասխան ազդակներ հաղորդի մեր քաղաքական դաշտին, քաղաքական գործիչներին` ապավինել արժեքներին և հավատարիմ մնալ դրանց։ Դա կլինի մեր հաջողությունների երաշխիքը»։

Գրքի հեղինակ Վիլֆրիդ Մարթենսը երախտիքի խոսք է հնչեցրել և շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրել Եվրոպայի իր տեսլականը` խարսխված քրիստոնեական արժեքների վրա։
Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը և ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ