Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 մարտի 2010

Վարչապետը կարևորում է հայ-կորեական գործարար շփումների ակտիվացումը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է կորեական ընկերությունների և գործարարների պատվիրակությանը կորեական «KORES» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քիմ Շին Ջոնգի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում էին Korea Resources Corporation (KORES), Daewoo Shipbuilding & Marine Engineering (DSME), DSME E&R և CORUS ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցել են նաև հայաստանյան «Վալլեքս» խմբի ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին` վարչապետը հույս է հայտնել, որ հայ և կորեացի գործարարների համագործակցությունը հաջող ընթացք կունենա, քանզի առկա են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր։
Կորեական ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես օգտակար հանածոների հետախուզման և արդյունահանման, խտանյութերի վերամշակման ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։
Զրուցակիցները կարևորել են համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրումը հայկական պետական գերատեսչությունների և ընկերությունների ու կորեական կազմակերպությունների միջև։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ