Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 մարտի 2010

Ի գիտություն լրատվամիջոցների

Վաղը` մարտի 12-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

ՀՀ կառավարություն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակության այցի ժամանակացույցը

Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կառավարություն կժամանի մարտի 12-ին, ժամը 10.35-ին։
Այնուհետև տեղի կունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի առանձնազրույցը, որից անմիջապես հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում և փաստաթղթի ստորագրում։
Փաստաթղթի ստորագրումից հետո` ժամը 11.45-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա երկու երկրների վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը։
Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին (ժամը 14.30-ին)։

 * * *

10.40 - 11.20 - Առանձնազրույց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ
(օպերատորներ, արարողակարգային նկարահանում)

11.20-11.40 - Հանդիպում ընդլայնված կազմով
(օպերատորներ, արարողակարգային նկարահանում)
Արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորներն ու ֆոտոթղթակիցները հրավիրվում են ժամը 11.00-ին)։
11.40 - 11.45 - Փաստաթղթի ստորագրում
(օպերատորներ, արարողակարգային նկարահանում)
Արարողակարգային նկարահանման համար ստորագրման սրահ կառավարությունում հավատարմագրված օպերատորներն ու ֆոտոթղթակիցները հրավիրվում են ժամը 11.25-ին)։

11.45 - 12.00 Համատեղ մամուլի ասուլիս
Կառավարությունում հավատարմագրված լրագրողներն ու օպերատորները հրավիրվում են ժամը 11.30-ին)։


14.30-ից Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ