Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 մարտի 2010

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ ճեպազրույցը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Լեհաստանի վարչապետի այցը մեզ համար կրկնակի հաճելի է, որովհետև մի կողմից` մենք քննարկում ենք տնտեսական համագործակցության հիմքերի ամրապնդում, մյուս կողմից` արձանագրում ենք հայ-լեհական ավանդական բարեկամական կապերը, որոնք խորը արմատներ ունեն։ Դա բարենպաստ միջավայր է ստեղծում հայ-լեհական հարաբերությունների խորացման և ընդլայնման համար։ Տնտեսական համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվեց այսօր փոխնախարարների կողմից, բարենպաստ միջավայր է ստեղծելու երկու երկրների տնտեսական հարաբերությունների, ներդրումների, ներդրումների պաշտպանության և մասնավոր հատվածին օժանդակելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ պետք է ստեղծվի երկկողմ միջկառավարական հանձնաժողով, որը քննարկելու է մեր օրակարգում գտնվող տնտեսական, քաղաքական, ֆինանսական, մշակութային բոլոր հարցերը։ Վարչապետ Տուսկի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կոնկրետ բիզնես նախագծերի վերաբերյալ, որոնք գտնվելու են միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։ Մենք համոզված ենք, որ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան նոր էջ է բացելու մեր երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ - Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Հարգարժան տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ նշել, որ սա իմ առաջին այցն է Հայաստան, և այն կխորացնի մեր երկրների բարեկամական կապը ոչ միայն պետական այրերի մակարդակով, այլև հասարակության համար։ Մեր զրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը նշեց, որ մեր երկու ժողովուրդները հազարամյակների պատմություն ունեն։ Նմանատիպ պատմական կապը ոչ միայն քաղաքական, այլ պատմական կապիտալ է։ Ուզում եմ ասել, որ հայերը և լեհերը շատ մեծ վստահություն ունեն միմյանց նկատմամբ։ Հենց դա էլ առիթ հանդիսացավ, որ Լեհաստանը Եվրոպական գործընկերության ծրագիր մշակեց։ Հայաստանը, որն այդ ծրագրի մասնակից է, շատ մեծ եռանդ և ջանք է գործադրում։ Շատ ուրախ եմ, որ համատեղ զրույցի ժամանակ բացահայտեցինք համատեղ շահավետ մի քանի տնտեսական համագործակցության դաշտեր։ Ոչ միայն հանձնաժողով կստեղծվի, այլ նաև կսկսենք համագործակցել և գործունեություն ծավալել, մասնավորապես, քիմիական և արդյունաբերական բնագավառներում։ Միգուցե նաև էլեկտրաէներգիայի բնագավառում Հայաստանից կընդօրինակենք ատոմային էներգետիկային վերաբերող մանրամասներ։ Այսօրվա համաձայնագրի ստորագրումը մեր երկրների միջև տնտեսական սերտ համագործակցության սկիզբ է, ոչ թե ավարտ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ