Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 մարտի 2010

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր։
Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի ծնարանային և վիրահատական բաժինների հիմնանորոգման, «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների տեղադրման», Երևանի «Նորք» տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի սանհանգույցների վերանորոգման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի» անվան «Հույս» մանկատան կահավորման ծրագրերը։
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Արմենիակա» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում և Եվրոպայում առկա հայկական ճարտարապետության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի, պատմական աղբյուրների և գրականության ցանկի թվայնացումը ու տեղադրումը համացանցում, ինչը հասանելի կլինի բոլորին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Գանձատան նորոգման աշխատանքների և Գարեգին Ա կրթական կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքների ծրագրերը։
«Հրայր և Աննա Հովնանյան» ֆաունդեյշն կորպորացիայի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել եկեղեցական համալիր` Հայրապետական նստավայր և Սուրբ Աննա եկեղեցի։
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրու թիվ 6 մանկապարտեզի կահավորման ծրագիրը ու «Զեյթուն» ուսումնական և աջակցման կենտրոնի հիմնադրման ծրագիրը, որի նպատակն է աջակցել բնակչության խոցելի խավին ձեռք բերելու շուկայում պահանջվող մասնագիտություն և սեփական վաստակի միջոցով հասնել ֆինանսական կայունության։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ