հինգշաբթի, 19 հունիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը՝ Ազգային Ժողովում ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
հարգելի պատգամավորներ,
տիկնայք և պարոնայք
Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Ազգային Ժողով է ներկայացրել իր գործունեության ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նիստում՝ Սահմանադրության 74 հոդվածի համապատասխան, դնելով կառավարության վստահության հարցը:
Սահմանված ժամկետում Ազգային Ժողով ներկայացված այս փաստաթուղթը մշակվել է ՀՀ նախագահի, կոալիցիոն կառավարություն ձևավորած երեք կուսակցությունների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, Օրինաց երկիր կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրերի համադրմամբ: Այն՝ կառուցողական և գործնական մթնոլորտում ընթացած համատեղ աշխատանքի արդյունք է և ենթադրում է հանրապետության նախագահի և կառավարության վերջին տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի, սկսված ծրագրերի, սոցիալ-տնտեսական ոլորտում որդեգրած քաղաքականության շարունակականություն, իհարկե, ներառելով նոր առաջարկներ, առկա խնդիրների լուծման առավել արդյունավետ մոտեցումներ, որոնք արվել են ծրագրի մշակման ընթացքում:
Մայիսի 25-ին կայացած ընտրություններից հետո, քաղաքական բանակցությունների արդյունքում խորհրդարանում ներկայացված քաղաքական երեք ուժերի կոալիցիան, որ հիմք դարձավ կոալիցիոն կառավարության ձևավորման համար, ըստ էության, սկիզբ դրեց մեր երկրում քաղաքական հարաբերությունների ու համագործակցության նոր գործընթացի: Կոալիցիայի հուշագրում հստակ ամրագրվեց, որ այդ համագործակցության նպատակը ՀՀ ԱԺ երրորդ գումարման ժամանակահատվածում ուժեղ և կայուն օրենսդիր և գործադիր իշխանություն ունենալն է: Համոզված եմ, փոխըմբռնման և ջանքերի առավելագույն ներդրման ու համախմբման արդյունքում այդ նպատակին մենք կհասնենք: Կառավարությունը պատրաստակամ է իր գործունեության ծրագրի շրջանակներում համագործակցել խորհրդարանական քաղաքական բոլոր ուժերի և անհատ պատգամավորների հետ՝ հասնելու մեր երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրների լուծմանն ու ժողովրդի բարեկեցության ապահովմանը:
Առաջիկա չորս տարիների համար, ծրագրով ներկայացվող քաղաքականությունները ուղղված են լինելու դեպի հետևյալ երեք հիմնական ուղղությունները՝
1. Տնտեսական բարեփոխումներ.
2. Սոցիալական բարեփոխումներ.
3. Կառավարման բարեփոխումներ և հակակոռուպցիոն քաղաքականություն:
Չնայած վերջին տարիներին արձանագրված տնտեսական բարձր աճը և իրականացված բարեփոխումները զգալի առաջընթաց են ապահովել տնտեսական և սոցիալական կյանքում, այդուհանդերձ, դեռևս առկա են երկրի հետագա առաջընթացը խոչընդոտող սոցիալ-տնտեսական լուրջ հիմնախնդիրներ: Դրանք մանրամասն նշված են ծրագրում՝ նախորդելով առաջարկվող լուծումներին: Չորս տարի հետո, այդ ամենի համադրումը հնարավորություն կտա պատկերացում կազմել, թե կառավարությանը որքանով է հաջողվել լուծել իր առջև դրված խնդիրները և հասնել ծրագրային նպատակներին:
Ներկայացվող ծրագրի իրականացման արդյունքում կառավարությունը 2003-2007 թվա֊կան֊֊ների ընթացքում երաշխավորում է հետևյալ հիմնական արդյունքները՝
Կառավարման ոլորտում.
-պետական կառավարման բարեփոխումների ավարտում.
-պետական կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեության ապահովում,
-վարչական կոռուպցիայի առավելագույն կրճատում:
Տնտեսական ոլորտում
-ՀՆԱ-ի տարեկան 6-8 տոկոս իրական աճ.
-սղաճի պահպանում տարեկան 3 տոկոսը չգերազանցող միջակայքում.
-արտահանման տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ.
-ազգային նորամուծական համակարգի ենթակառուցվածքների ձևավորում և նրանց արդյունավետ գործու֊նե֊ու֊թյան ապահովում,
-տարածքային տնտեսական և ճյուղային զարգացման արդյունավետ համամաս֊նու֊թյունների ապահովում,
-ՓՄՁ զարգացման պետական աջակցության համակարգի ձևավորման ավարտում և արդ֊յու֊նավետ գործունեության ապահովում,
-պետության ֆինանսական ռեսուրսների հավաքման մակարդակի բարձրացում՝ տարեկան ՀՆԱ-ի 0.3-0.4 տոկոսային կետի չափով.
-հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ համակարգի ձևավորում և այդ ծա֊ռայությունների որակի էական բարելավում.
Սոցիալական ոլորտում
-աղքատության մակարդակի զգալի կրճատում` առնվազն մինչև 35 տոկոսը չգերա֊զան֊ցող մակարդակ, այդ թվում` ծայրահեղ աղքատների թվաքանակի կրճատում` մինչև 12.5 տոկոսը չգերազանցող մակարդակ.
-կենսաթոշակների իրական մակարդակի ամենամյա բարձրացում` այն հաշվով, որ 2007 թ. մի֊֊֊ջին կենսաթոշակը գերազանցի առնվազն մեկ շնչի համար աղքա֊տու֊թյան պա֊րե֊նային գիծը.
-ընտանեկան նպաստների իրական մակարդակի բարձրացում` այն հաշվով, որ մի֊ջին ընտանեկան նպաստը գերազանցի մեկ շնչի համար աղքատության գիծը.
-պետական կառավարման ապարատի աշխատողների աշխատավարձերի շա֊րու֊նա֊կական աճ.
-ընտանեկան նպաստների ֆինանսավորման աճ՝ մինչև ՀՆԱ-ի 1.3 տոկոսը.
-առողջապահության ոլորտում պետական ծախսերի ֆինանսավորման աճ՝ մինչև ՀՆԱ-ի 2 տո֊կո֊սը.
-կրթության ոլորտում պետական ծախսերի ֆինանսավորման աճ՝ մինչև ՀՆԱ-ի 3.2 տոկոսը.
-ուսուցիչների վարձատրության ամենամյա աճ` 2007 թվականին ապահովելով ամ֊սական առնվազն 60 հազար դրամ մակարդակ.
-մեկ աշակերտի հաշվով կատարվող ծախսերի չափի առնվազն կրկնապատկում:
Կառավարման բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար
Պետական կառավարման ոլորտում. Կամբողջականացվեն քաղաքացիա֊կան ծա֊ռայության բա֊րեփո֊խում֊նե֊րը: Պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով կար֊դիակա֊նաց֊վի պետական կառավարման համակարգը, կկրճատվի գոր֊ծադիր մարմինների և դրան֊ցում աշ֊խատողների թվաքանակը: Պետական մարմիների գործունեությունը հնարավորինս հրապարակային, թափանցիկ և պա֊֊տասխանատու դարձնելու նպատակով կներդրվի պատաս֊խանատու մարմինների և պաշտոնատար անձանց հաշվետվության գործուն համակարգ: Կստեղծվի արդյունավետ աշխատող պե֊տա֊կան կա֊ռավարման համակարգ, որը ձևա֊վորող մեխանիզմները հիմնված կլինեն` ըստ աշխատանքի կա֊րողության, բավարար վարձա֊տրու֊թյան և կամայականություններից պաշտ֊պանվածության սկզբունքների վրա:
Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում. Հստակ կտարանջատվեն տարածքային կառավարման ու տե֊ղա֊կան ինքնակառավարման մար֊մինների միջև լիազորություններն ու պատասխանատվությունը: Կապահովվի տեղական ինք֊֊֊֊նա֊֊կա֊ռավարման մարմինների լիարժեք ինքնու֊րույ֊նու֊թյունն ու պաշտպանվածությունը: Կընդլայնվեն տեղական ինքնակառավարման մար֊մին֊ների լիազորությունները, իսկ Ե֊րևան քաղաքի կարգավիճակը կփոխվի: Երևան քաղաքի մասին օրենքի ընդունմամբ կսահ֊֊֊մանվեն մայ֊րաքաղաքի բյուջեի ձևա֊վորման, քաղաքային տնտեսության պահ֊պան֊ման ու զարգացման հիմնախնդիրների լուծ֊ման ուղղությունները: Կկատարելագործվեն ֆինանսական համահարթեցման մեխանիզմները` ըստ աղքա֊տու֊թյան աստիճանի, եկամուտների կամ ծախսերի ցուցանիշների տար֊֊բերա֊կե֊լով համայնք֊նե֊րին ցուցաբերվող օժանդակությունը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային հա֊մայնք֊ների զարգացման վրա: Այդ բնակավայրերի համար կիրականացվեն զարգացման հատուկ ծրա֊գրեր՝ հաշվի առնելով նշված բնակավայրերի առանձնահատկությունները:
Կոռուպցիայի դեմ պայքար. Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունը կլինի պետական մարմինների գոր֊ծառույթների հստակեցումը և կառավարման համակարգի կատարելագործումը: Կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով կառավա֊րու֊թյունը կգոր֊ծադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը, կհամախմբի պետական բոլոր մար֊մինների ուժերն ու հնարավորությունները: Կիրառվելու են նաև քաղաքական, հասարակական, տնտեսական և բարո֊յա֊հոգեբանական հնարավոր բոլոր լծակները: Արդեն առաջիկա ամիսներին կառավարությունը կհաստատի հակակոռուպցիոն ռազմա֊վա֊րության ծրագիրը և կսկսի դրա իրականացումը: Կոռուպցիայի դեմ պայքարը կլինի առավելագույնս հրապարակային՝ հասարա֊կու֊թյան իրազեկման և նրա կողմից վերահսկման պայմաններում:
Տնտեսական ոլորտ
Հիմնական ուղղությունները. Գործարար միջավայր. Կառավարությունը տնտեսական քաղաքականության գերակա նպատակ է համա֊րում տնտեսական աճի բարձր կայուն տեմպերի պահպանումը: Տարեկան առնվազն 6-8 տոկոս տն֊տե֊սական աճի ապահովումը պետք է լինի կառավարության միջինժամկետ տնտե֊սա֊կան քա֊ղա֊քա֊կանության հիմնական խնդիրը: Կպահպանվի մակրոտնտեսական կա֊յու֊նությունը, կիրականացվի դրան ուղղված հար֊֊կա֊֊բյու֊֊ջե֊տա֊յին և դրամավարկային քա֊ղաքականություն:
Առանձնակի ուշադրություն կդարձվի արտաքին և ներքին ներդրումների պաշտպա֊նու֊թյան երաշխքների զարգացման ուղղությամբ: Մեծ ուշադրություն կդարձվի համախառն ներքին արդյունքի մեջ վերամշակող արդյու֊նա֊բե֊րության տեսակարար կշռի ավելաց֊մանը` հատկապես բարձրտեխնոլոգիական արտադրանքի մա֊սով:
Արտահանման խրախուսումը և ներմուծման հետագա փոխարինումը կշա֊րու֊նակի մնալ կառավարության տնտեսական քաղաքականության գերակա֊յու֊թյուն: Կառավարությունը հատկապես մեծ ուշադրություն կդարձ֊նի արտաքին ներ֊դրում֊ների ներ֊գրավման և տեղական ներդրումները խրախուսելու հարցերին:
Կա֊ռա֊վա֊րությունը կստեղծի բարենպաստ գործարար և ներդրումային մթնոլորտ, կվարի կան֊խա֊տեսելի և խթանող, տնտեսության որակական զարգացմանը միտված տնտե֊սա֊կան քա֊ղաքակա֊նություն և կշա֊րու֊նակի տնտեսության առանձնահատ֊կու֊թյուններից բխող կառուցվածքային բարեփոխումները:
Կառավարությունն անհանդուրժողականություն կցուցաբերի տնտեսվարող ցանկացած սուբ֊֊֊յեկտի նկատմամբ խտրականության դրս—որումներին: Տնտեսական գործունեության բոլոր մասնակիցների համար կապահովվեն իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ:
Կձևավորվեն փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցող մարզային կառույց֊ներ, պե֊տության կողմից կազմակերպվող՝ փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության ծա֊ռա֊յու֊թյունները կմոտեցվեն տնտեսվարող սուբյեկտներին և կբարձրացվի վերջիններից օգտ֊վելու մատչելիությունը:
Ֆինանսական և բանկային համակարգեր. Այս ոլորտի բարեփոխումների առանցքում կլինեն բնակչության վստահության վերականգնումը և խնա֊֊֊յողությունների ներգրավումը բանկային համակարգ: Կմշակվեն ֆինանսական շուկայի մաս֊նա֊կից֊նե֊րի շահերի պաշտ֊պա֊նության նոր մե֊խա֊նիզմ֊ներ: Մասնավորապես, այդ նպատակին կծառայեն ֆիզիկա֊կան անձանց ա֊վանդ֊ների ե֊րաշ֊֊֊֊֊խա֊վորման մեխանիզմները, որոնց կեն֊սա֊գործումը նոր հնարավորություններ կստեղծի բան֊֊֊կային համա֊կարգում ռիսկերի նվազեցման համար:
Կշարունակվի վարկային ռեգիստրի ներդրումը և դրա զարգացումը: Դրա միջոցով, ինչ֊պես նաև ձեռնարկատիրական միջավայրի բարելավմանն ուղղված այլ բարե֊փո֊խում֊ների շնոր֊հիվ կնվա֊զեցվեն գոյություն ունեցող ռիսկերը և դրանց արդյունքում կնվազեն բան֊կային տոկո֊սա֊դրույք֊ները: Կզարգացվի ոչ բանկային վարկային կազմակեր֊պու֊թյունների ձևավորման և զար֊գաց֊֊ման գոր֊ծունեու֊թյան համար անհրաժեշտ իրավական միջավայր:
Ապահովագրական համակարգի զարգացման նպատակով կստեղծվի համա֊պա֊տասխան լիարժեք օրենսդրություն, մասնավորապես, պարտադիր և կամավոր ապա֊հո֊վա֊գրու֊թյան տեսակները հստակորեն տարանջատելու, պետական կարգավորման և վերա֊հս֊կողության շրջանակները հստակեցնելու և զարգացման խթաններ ստեղ֊ծելու նպա֊տակով:
Բյուջետային համակարգ. Այս ոլորտում հստակ քաղաքականության հիմնական խնդրը պետական բյուջեի ան֊վե֊րապահ կատարումն է։ Լի֊ար֊ժեք պետք է օգտագործվեն բյուջեի եկամուտների ընդ֊լայն֊ման և ծախսերի արդյունա֊վե֊տու֊թյան բարձրացման բո֊լոր հնա֊րա֊վորու֊֊թյուն֊նե֊րը։ Առաջիկա տարիներին պետական եկամուտների հավաքման աստիճանի բարձ֊րա֊ցումը կլի֊նի հարկաբյուջետային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Ա֊ռանց հարկային դրույքաչափերի էական փոփոխությունների, համախառն ներքին արդյուն֊քի նկատմամբ հար֊կային եկամուտների հարաբերությունը կավելացվի տարեկան միջին հաշ֊վով 0.3-0.4 տո֊կոսային կետով:
Յուրաքանչյուր տարվա պե֊տա֊կան բյու֊ջեի դեֆիցիտի կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տն֊տեսության զար֊գացման համար անվտանգ միջակայքում:
Կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի բյուջետային պարտքե֊րի կու֊տա֊կումը բացա֊ռելու համար:
Բյուջեն սերտորեն կշաղկապվի կառավարության միջնաժամկետ ռազմավարության հետ, ինչի հիմքերն արդեն իսկ ամրագրվել են բյուջետային համակարգի մասին օրենքում՝ այս տարվա ընթացքում կատարված փոփոխություններով:
Կառավարությունը կկարևորի բյուջետային գործընթացի վերաբերյալ հասարակության ի֊րա֊֊֊զեկվածության բարձրացումը և կշարունակի զարգացնել այդ դաշտում գոյություն ունեցող մեխա֊նիզմ֊ները:
Հարկային համակարգ. Կբարելավվի հարկային և մաքսային ծառայությունների որակը: Կառավարությունը գոր֊֊ծելու է այն ուղղությամբ, որ հարկային օրենսդրության պահանջ֊ների կատարումը հա֊վա֊սա֊րա֊պես ապահովվի բոլոր տնտեսվարող սուբյեկտների կողմից: Կպարզեցվեն օրենքները, կնվա֊զեց֊վեն երկիմաս֊տություն֊ները և տար֊֊ընթեր֊ցում֊ների հնա֊րավորությունները, հարկային և մաք֊սա֊յին օրենսդրությունը կդառնա շատ ավելի պարզ և հստակ: Այդ նպատակով կմշակվի և ՀՀ Ազգային ժողով կներկայացվի Հարկային օրենս֊գիրքը:
Կառավարությունը կարևորում է հարկային բեռի հետագա աստիճանական թեթևացումը, ինչը կիրա֊կանացվի հարկման բազայի ընդլայնման և հարկի դրույքաչափերի նվազեցման մի֊ջոցով:
Տնտեսության մասնավոր հատվածի զարգացում և պետական գույքի կառավարում. Հա֊յաստանի տնտեսությանն արդեն իսկ բնորոշ է մաս֊նավոր սեփա֊կա֊նություն հանդիսացող ձեռնար֊կությունների մեծ կշիռը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դեռևս չսեփա֊կանա֊շնորհված պետական ձեռնարկությունների հետագա մասնավորեցման ժամանակ առա֊վելապես ուշադ֊րու֊թյուն կդարձվի դրանց արդյունքում ակնկալվող ներդրումային ծրագրե֊րին:
Անշարժ գույքի շուկա. Շուկայի ակտիվացմանը կնպաստի գույքային իրավունքների ճա֊նաչման և գրանց֊ման թափանցիկ համակարգի ձևավորումը, որի համար իրա֊կա֊նացվելու է գրանցման գոր֊ծա֊ռույթների պարզեցում, ժամկետների կրճատում, իրա֊վունք֊ների վերաբերյալ հավաստի տե֊֊ղեկատվական բանկի ստեղծում, «Մեկ պատու֊հանի» սկզբունքի ներդրում: Շարունակվելու և 2005թ. ավարտվելու են գույքային իրա֊վունքների առաջին պետական գրանցման աշխա֊տանք֊ները:
Արդյունաբերություն. Այդ կապակցությամբ արդյունաբերական արտադրության ռազ֊մա֊վարությունն առաջիկայում կկառուցվի տեխնոլոգիական և կառավարման նորամու֊ծու֊թյունների արմատա֊վոր֊ման հիման վրա: Ընդ որում, առաջնային է համարվելու ներ֊քին ռեսուրսների վերամշակ֊ման հետ կապ֊ված մրցունակ արտադրություններին օժանդակությունը:
Գյուղատնտեսություն. Գյուղատնտեսության զարգացումը կառավարությունը կարևորում է երկրի պարենային ան֊վտանգության ապահովման, գյուղի սոցիալական զարգացման, գյուղական եկամուտների առա֊ջան֊ցիկ ավե֊լաց֊ման, աղքատության հաղթահարման և անցանկալի միգրացիոն երևույթների կան֊խարգել֊ման ռազմավարական նպատակների իրականացման տեսանկյունից:
Բնապահպանության ոլորտում կշարունակվեն բնական պաշարների վերականգնե֊լիու֊թյանն ֊ուղղ֊֊ված բնապահպանական համակարգի ներդրման աշխա֊տանք֊ները (Սևա֊նա լճի էկո֊լո֊գիա֊֊կան հավա֊սա֊րակշռության վերականգն֊ման, անապատացման դեմ պայ֊քա֊րի, շրջա֊կա մի֊֊ջա֊վայ֊րի պահպանության ազգային գործողությունների և այլ ծրագ֊րեր):
Վառելիքաէներգետիկ համակարգում բարեփոխումների շրջանակներում հիմնական շեշ֊տա֊դրումը կկատարվի էներգա֊հա֊մա֊կար֊գի հուսալի և անվտանգ շահագործման, վերա֊զին֊ման, հա֊֊մա֊կար֊գի ար֊դյունավետ գործունեության, համակարգում առ֊կա կորուստ֊նե֊րի կր֊ճատ֊ման, ինչ֊պես նաև էներգա֊կիր֊ների ու դրանց մա֊տա֊կա֊րար֊ման այլընտ֊րանքային ուղի֊ների ապահով֊ման վրա:
Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների բա֊րե֊լավման գերակա ուղ֊ղություններ կլինեն հա֊մա֊կար֊֊գի կա֊ռա֊վար֊ման մեխանիզմների կատարելագործումը, ներ֊դրում֊ների անհրաժեշտ ծավալ֊ների ներ֊գրա֊վու֊մը, հա֊մակարգերի շահագործման տնտե֊սական արդ֊յու֊նավետության և հուսալիու֊թյան բարձ֊րացումը, մա֊տուց֊֊ված ծա֊ռայու֊թյուն֊ների դիմաց վարձավճարների հավաքագրման մա֊կար֊֊դա֊կի բար֊ձրացման և ջրի կորուստների նվազեցման նպատակով հաշվառման հա֊մա֊կարգի կազմակերպման համալիր ծրագրի ներդրումը: Անհրա֊ժեշտ է վերականգնել և զար֊գացնել ջրային համակարգերը, ա֊ռաջ֊նային համարելով ոչ էներ֊գա֊տար` ինքնահոս համա֊կարգերի զարգացման խնդիրը:
Տրանսպորտ և կապ. Տնտեսության զարգացման, ներդրումների խրախուսման ան֊հրաժեշտ պայման է կա֊պի և տրանսպորտային ուղիների բարելավումը: Կառավա֊րությու֊նը հետամուտ կլինի հեռահաղորդակցության ոլորտում ներդրումային ծրագրերի լիարժեք ի֊րագործմանը, հեռահաղորդումների հեռարձակման շառավղի ընդլայնմանը և ծառայությունների որակի բարձ֊րացմանը, ո֊րակ֊յալ կապի (այդ թվում՝ բջջային հեռախոսակապի) և մատչելի ինտերնետային ծա֊ռայությունների ապահով֊մա֊նը: Կառավարությունը կմշակի կապի այլընտրանքային համա֊կար֊գերի կիրառման հնա֊րավորություններ ապա֊հովող ծրագրեր՝ հետագայում բացառելով որևէ ընկերության մե֊նաշնորհային դիրք:
Քաղաքաշինություն. Քաղաքաշինության բնագավառում կառավարության քաղաքա֊կա֊նու֊թյունն առաջ֊նահերթորեն ուղղված կլինի բնակավայրերի զարգացման քաղաքաշինության ծրա֊գրերի իրա֊կանացմանը: Ընդ որում, առանձնահատուկ ուշադրություն կդարձվի խոշոր քա֊ղաք֊նե֊րի համալիր զարգացմանը: Կկատարելագործվի օրենսդրությունը, կկանխարգելվի ապօրինի և անո֊րակ շինա֊րարու֊թյունը։ Առավելագույնս կպարզեցվեն ոլորտին առնչվող ընթացա֊կար֊գերն ու վարչա֊րա֊րությունը: Պետք է ապահովել, որ յուրաքանչյուրը կարողանա առանց քաշքշուկի կառուցել իր տունը:
Ճանապարհաշինություն. Համայնքների ֆիզիկական մեկուսացվածությունը պայ֊մա֊նա֊վորված է ոչ միայն և ոչ այնքան մարզկենտրոնից և մայրաքաղաքից վերջիններիս հեռա֊վո֊րու֊թյամբ այլ առավելապես այդ հեռավորությունները կապող ճանապարհների անմխի֊թար վի֊ճակով, իսկ առանձին դեպքերում նաև որոշ հատվածների ի սպառ բացակա֊յու֊թյամբ: Կա֊ռավա֊րությունն իր առաջնահերթ խնդիրը կհամարի տեղական նշանակության ճա֊նապարհներին ավելի մեծ ուշադրությունը:
Առողջապահության ոլորտում կառավարության առաջնահերթ խնդիրն է առողջա֊պա֊հական ծառայությունների մատչելիության բարձրացումը՝ հիմնական ուշա֊դրու֊թյուն դարձնելով բնակ֊չության աղքատ խավերի կարիքների բավարարմանը: Որպես որակ֊յալ և մատչելի առողջա֊պա֊հական ծառայությունների գրավական դիտարկվում է առաջնային բուժ֊օգնության բնագավառի հետագա զարգացումն ու բարելավումը:
Սոցիալական ապահովություն և ապահովագրություն. Այս ոլորտում կարգավորման ա֊ռաջնահերթ ուղղություններն են լինելու. աշխատունակ քաղաքացու կենսա֊գոր֊ծու֊նե֊ու֊թյան համար համապատասխան պայմաններ ստեղծելը, բնականոն աշ֊խա֊տանքային հարաբերություններ հաստատելը, զբաղվածության ակտիվ քաղաքակա֊նու֊թյան անցնելը, հասարակության տարբեր խավերի միջև առկա սոցիալական բևեռացումը մեղ֊մելը, յուրաքանչյուրին իր կատարած ներդրումին համապատասխան կենսաթոշակով ապահո֊վելը, սոցիալական արդարության և պաշտպանվածության երաշ֊խա֊վորումն ու հասարակական համա֊ձայնության մթ֊նոլորտի ձևավորումը:
Նպատակ ունենալով հանրապետությունում աղքատության առավելագույն կրճա֊տու֊մը և իրականացվող բարեփոխումներին համապատասխան ուղղվածու֊թյան հաղորդումը, կառա֊վա֊րու֊֊թյունը ձեռնամուխ կլինի աղքատության հաղթահարման ռազմավարական ծրա֊գրի ըն֊դուն֊ման և իրականացման աշխատանքներին:
Կառավարությունը նպատակ ունի կար֊գավորել պետություն-գործատու-աշխատող եռակողմ հարաբերություններն այնպես, որ աշ֊խատող մարդու եկամուտները երաշխավորեն նրա ար֊ժա֊նա֊պատիվ կյանքը և մարդը վստահ լինի վաղվա օրվա նկատմամբ: Այս բնագավառում բացա֊ռիկ կարևոր նշանակություն ունի ձևավորված նոր արտադրահարաբերություններին համա֊պա֊տասխան աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության ձևավորումը և դրա իրականացումն ապահովող մեխանիզմների ներդրումը:
Կառավարությունը կշարունակի կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, ապա֊հովելով կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացում, այն հաշ֊վարկով, որ դրանք գե֊րազանցեն ընդհանուր աղքատության գիծը: Զու֊գահեռաբար, կձևավորվեն կենսաթոշակի չափը աշխատանքային վաս֊տա֊կի հետ շաղ֊կա֊պելու անհրաժեշտ մեխանիզմներ: Կեն֊սաթոշակների չա֊փերը կտարբերակվեն` ելնելով կենսաթոշակային ներդրման չափերից և աշխատանքային ստաժից:
Բնակ֊չու֊թյան հասցեական սոցիալական աջակ֊ցու֊թյան հարցում գերակշռող կդիտվի ընտա֊նեկան նպաստ֊֊֊֊֊ների համակարգի դերը: Ընտանեկան նպաստների համակարգի բարե֊փո֊խում֊ները էա֊կանորեն կբարձրացնեն դրա նպատակա֊ուղղ֊վա֊ծությունը դեպի ծայրաս֊տի֊ճան աղքատ տնային տնտեսությունները և հատկապես բազմա֊զա֊֊վակ ընտանիքները, կապահովեն նրանց հա֊մար պարե֊նային աղքատության գծից ոչ պակաս սպառման մակարդակ:
Կրթություն և գիտություն. Կառավարությունը մտահոգ է այնպիսի կրթական համակարգի ձևավորման համար, որը ան֊հա֊տին կտա խորը և բազմակողմանի գիտելիքներ, միաժա֊մանակ ապահովելով այն գի֊տակ֊ցումը, որ դրանք նախ և առաջ պետք է ծառայեն ազգի և հայրենիքի հզորացմանը: Կրթության հա֊մակարգը պետք է սերունդներին հաղորդակից դարձնի ազգի ուժին ու հան֊ճարին, մեծագոր֊ծություններին ու կորուստներին, ներարկելով այն բանի գիտակցությունը, որ հզորացման գաղտ֊նիքները թաքնված են սեփական ոգու, իսկ անհաջողությունները՝ սեփական թուլությունների մեջ:
Կրթության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճը և վիճակի բա֊րե֊լավումը կառավարության կողմից դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր: Մեծ ուշա֊դրություն է դարձվելու հատկապես հանրակրթական ոլորտին:
Գիտություն. Գիտության և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության հիմ֊նական նպատակներն են լինելու՝ հանրապետության գիտական և գիտատեխնի֊կական ներ֊ուժի արդյունավետ օգտագործումը և զարգացումը, կադրերի բնականոն սերնդափոխության ա֊պա֊հովումը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումն ու միջազգային գիտական կյան֊քին ակտիվորեն մասնակցելը, միջազգային գիտական ծրագրերում ներգրավումը:
Մշակույթ. Ազգային մշակութային քաղաքականության սկզբունքներին հա֊մա֊պա֊տաս֊խան, մշակու֊թա֊յին արժեքների պահպանման, համաշխարհային մշակութային հարս֊տու֊թյան համատեքստում պատշաճ ներկայության ապահովման ուղղութամբ կառավա֊րու֊թյունը առաջնային է համարում ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակ֊ցու֊թյան ցուցաբերման իրավական հիմքերի մշակումը:
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ. Կառավարությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում փոխություններ իրա֊կա֊նացնելիս առանցքային է համարում ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը, հայ֊րենիքի պաշտպանության գործին երիտասարդության ֆիզիկական պատ֊րաս֊տականության, բարձ֊֊րակարգ մարզիկների պատրաստման, միջազգային ասպա֊րե֊զում Հայաստանի Հանրա֊պե֊֊֊տության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակ֊ցու֊թյան ապահովման ծրագրերի ի֊րա֊֊կանացումը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող անհատի իրա֊վական և սոցիալական պաշտպանվածության ապա֊հովումը:
Երիտասարդություն. Կառավարությունը հետևողական քայլեր կկատարի երիտասար֊դու֊թյանը երկրի քաղա֊քական, տնտեսական կյանքում ներգրավելու, նրան հայրենասիրական ոգով, պետական մտա֊ծողությամբ, ազգային և համամարդկային արժեքներով տոգորելու ուղությամբ: Կառավարու֊թյան ուշադրության կենտրոնում կլինեն երիտասարդ ընտանիքների սոցիալական պաշտպա֊նու֊թյան համալիր ծրագրի մշակման հարցերը (այդ թվում՝ ուսանողների կրթական վարկերի համա֊կարգի հաստատման հնարավորությունները):
Միգրացիա և սփյուռք. Շարունակվելու է հասարակության մեջ փախստականնների ինտեգրման գործընթացը` որ֊պես դրա վերջնական փուլ համարելով նրանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղա֊քացիության ընդունումը:
Կառավարությունն առաջնային է համարում սփյուռքի հետ կապերի զարգացումը, մաս֊նավորապես համահայկական ինստիտուտների, Հայաստան-Սփյուռք միասնական տե֊ղե֊կա֊տվա֊կան դաշտի ձևավորումը, երկրի սոցիալ-տնտեսական խնդիր֊ների լուծման գործում սփյուռ֊֊֊քահայության ներգրավումը, Հայաստանում սփյուռքահայ երեխաների հանգստի կազմակերպումը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը:
Պաշտպանություն, հասարակական կարգ և անվտանգություն. Երկրի պաշտպանունա֊կության հետագա ամրապնդման, բանակի մարտունա֊կու֊թյան բարձ֊րացման և հայ֊րե֊նասիրական ոգու պահպանման խնդիրները կլինեն կառա֊վա֊րության առաջնահերթ ուշա֊դրության կենտրոնում: Զորքերի սպառազինության բարձր աստիճանը և զորամասերի նյութատեխնիկական բավարար հագեց֊վա֊ծու֊թյունը կգտնվի պատշաճ մակար֊դակի վրա:
Էական բարելավում կարձանագրվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա֊֊յա֊կան կազմի սոցիալական հիմնախնդիրների վերջնական լուծման կամ զգալի թե֊թևացման ուղղությամբ: Առանձնահատուկ հոգածության ներքո կշարունակեն մնալ նաև ազատա֊մար֊տիկ֊ներին, նրանց ընտանիքներին, ինչպես նաև զինվորական թո֊շակա֊ռու֊ներին հուզող հարցերը:
Հասարակական կարգի պահպանության, աշխատանքների բարելավման, և հանցավո֊րու֊թյան դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկա֊նու֊թյանը կապահովվի անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով: Լուրջ քայլեր կկա֊տար֊վեն ոստիկանության ծառայողների սոցիալական հիմնահարցերը լուծելու ուղղությամբ: Առանձ֊նա֊հատուկ աշխատանքներ կտարվեն ոստիկանությունը որակական և մասնագիտական բարձր պատրաստվածության կադրերով համալրման համար:
Երկրի անվտանգության հիմնահարցերին հատկացվող հատուկ ուշադրությանը զուգընթաց, կա֊ռա֊վարությունը կձգտի բարձրացնել հասարակական և տնտեսական շահերի պաշտ֊պան֊վա֊ծու֊թյան աստիճանը, այդ թվում հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փո֊փո֊խությունները և միջազգային զարգացումները:
Միջազգային հարաբերություններում կառավարությունը շարունակելու է առաջնորդվել պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարելու մոտեցմամբ, որի հիմքում պետք է լինեն մեր հնարավորություններն ու ազգային-պետական շահերը: Տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների, համագործակցության հաստատմանը զուգընթաց կշարունակվի մեր երկրի ինտեգրացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղին կառավարությունը, ինչպես նախորդ տարիներին, դարձյալ տեսնում է խաղաղ բանակցությունների միջոցով՝ կարևորելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչումը, ԼՂՀ-ի բնակչության անվտանգության ապահովումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր սահմանի առկայությունը և բացառելով ԼՂՀ-ի ենթակայությունը Ադրբեջանին:
Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ,
կառավարության գործունեության ծրագիրն ամբողջությամբ ներկայացված է ձեզ, ես փորձեցի ամփոփ ձևով այն ներկայացնել և պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, եթե ասվածի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումների կարիք կունենաք:
Հուսով եմ, կառավարությունը, ինչպես այժմ, այնպես էլ առաջիկա չորս տարիներին կունենա ձեր անվերապահ աջակցությունը, վստահությունը՝ համոզված լինելով, որ համընդհանուր ջանքերով, փոխըմբնման և ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում մենք կամրապնդենք, կհզորացնենք մեր պետականությունն ու կապահովենք մեր ժողովրդի արժանապատիվ կյանքն իր հայրենիքում:
Կառավարությունը վերահաստատում է համատեղ կառուցողական աշխատանքի պատրաստակամությունը:
Շնորհակալություն ուշադրության համար: