Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 մարտի 2010

Գյուղատնտեսական կոոպերացիայի խնդիրները կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում են


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ գործող սպառողական կոոպերատիվների աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Վարչապետին ուղեկցել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ու գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ոլորտի պատասխանատուներ ու հանրային խորհրդի անդամներ։ Վարչապետի առաջին կանգառը Լուկաշին գյուղում էր, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են կոոպերատիվի գործունությունն ու խնդիրները։
Վարչապետին զեկուցել են գյուղական կոոպերատիվի հիմնախնդիրների մասին, որոնք հիմնականում վերաբերում են գյուղական կոոպերացիայի իրավական կարգավորման և շրջանառու միջոցների ներգրավման հնարավորություններին։ Տիգրան Սարգսյանը պատասխանել է կոոպերատիվի անդամների ու համայնքի բնակիչների հարցերին, հանձնարարականներ է տվել համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին։
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Վանանդ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել «Վանանդ» սպառողական կոոպերատիվի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆերմերներին և անհատ գյուղացիներին հուզող խնդիրներ, մասնավորապես, ոռոգման ջրի, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման, ցածր տոկոսադրույքով վարկերի ձեռքբերման և բերքի իրացման հարցեր։ Բերքի և կաթի իրացման խնդիրը լուծելու համար առաջարկվել է տեղում ստեղծել մթերող փոքր ձեռնարկություններ։ Համայնքի ներկայացուցիչներն Տիգրան Սարգսյանին են ներկայացրել մանկապարտեզի և դպրոցի վերանորոգման խնդիրը։
Վարչապետն անդրադարձել է գյուղմթերքների իրացման խնդրին, ինչպես նաև նշել է. «Մեր նպատակն է, որ կոոպերատիվի հետ աշխատելով հասկանանք, թե այդ կառույցին ինչով կարող ենք օժանդակել, որ հնարավորություն ունենա առանց տոկոսի վարկեր ստանալ և տեխնիկա ձեռք բերել։ Առանցքային խնդիրը, որ բոլոր հանդիպումների ժամանակ արձանագրում ենք, այն է, որ գյուղացին խնդիր ունի գյուղմթերքների իրացման հետ, և եթե պետությունը կարողանա ձևավորել ենթակառուցվածքները, որոնք կօգնեն իրացման խնդիրներ չունենալ, էականորեն կխթանի գյուղատնտեսության զարգացմանը, առևտրային բանկերն էլ հաճույքով վարկավորում կիրականացնեն։ Մենք այցելում ենք համայնքներ, որտեղ կան նույն սկզբունքներով ձևավորված կոորպորատիվներ։ Ուզում ենք հասկանալ` արդյոք դուք գո՞հ եք արդյունքներից, ինչպիսի՞ թերություններ և առավելություններ եք նկատում գործունեության ընթացքում։ Այդ դեպքում մենք էլ ճիշտ որոշում կկայացնենք` կոոպերատիվներին ճիշտ ուղղությամբ օգնելու համար։ Նաև ցանկանում ենք հասկանալ, թե ինչ խնդիրներով եք ապրում դուք, որպեսզի մեր օգնությունն էլ լինի նպատակային և արդյունավետ»։
Վարչապետը, լսելով համայնքի անդամներին և կոոպերատիվների ղեկավարներին, ամփոփել է խնդիրները կառավարությունում դրանք լուծելու համար։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ