Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 հունիսի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ստեֆան Դիմիտրովին: Նշելով Հայաստանի և Բուլղարիայի, հայ և բուլղար ժողովուրդների բարեկամական հարաբերությունների պատմական արմատները, Բուլղարիայի Հանրապետությունում հայկական համայնքի գոյությունը, կողմերն ընդգծել են, որ այդ ամենը լավ նախապայմաններ է ստեղծում փոխադարձ կապերի հետագա սերտացման համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի համար կարևոր է համարել, մասնավորապես, Եվրամիությանն անդամակցելու, ազգային օրենսդրությունը եվրոպականին ներդաշնակեցնելու ուղղությամբ Բուլղարիայի փորձը, երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացումը: Նա նշել է, որ այդ գործում կարևոր խթան կհանդիսանան հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի՝ այս տարի նախատեսվող երրորդ նիստի անցկացումը, Հայաստան-Բուլղարիա-Վրաստան եռակողմ տրանսպորտային համաձայնագրի կնքումը: Ստեֆան Դիմիտրովը շնորհավորել է վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ: Նա նշել է, որ դա անցած տարիներին ՀՀԿ-ի և կառավարության վարած քաղաքականության ճիշտ և արդյունավետ լինելու լավագույն վկայությունն է: Ընդգծելով, որ ընտրություններից հետո արդեն եկել է գործնական աշխատանքի ժամանակը, դիվանագետը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին համագործակցության ակտիվացումը բնորոշ կլինի նաև հայ-բուլղարական հարաբերություններին: Ստեֆան Դիմիտրովը կարևորել է փոխգործակցությունը, մասնավորապես, տրանսպորտի, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Հանդիպման ժամանակ կողմերը համակարծիք են եղել նաև երկու պետությունների միջև առևտրական կապերի զարգացման, համատեղ արտադրական ձեռնարկությունների ստեղծման համար նոր հնարավորությունների որոնման և իրագործման հարցում:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ