Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 31 մարտի 2010

Վարչապետն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։
Ողջունելով պատվիրակությանը` վարչապետը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում այն առաքելությունը, որ դուք իրականացնում եք։ Նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնում բոլոր նախաձեռնություններին և բարի գործերին, որ իրականացնում եք ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ հայապահպանության ոլորտում, ե՛ւ մայր հայրենիքն ուժեղացնելու գործում։ Դա նկատելի է, և արդյունքները գնահատում է մեր ժողովուրդը, իսկ մենք պարտավոր ենք ամենայն աջակցություն բերել ձեզ»։
Պերճ Սեդրակյանը պատվիրակության անունից շնորհակություն է հայտնել վարչապետին և տեղեկացրել, որ իրենք Հայաստանում են Երևանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա լինելու նպատակով։ Տարածաշրջանային նշանակություն ունեցող կենտրոնի ստեղծմանը աջակցություն է ցուցաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` հայտնի բարերար ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանը` նվիրաբերելով 1,7 մլն ԱՄՆ դոլար։ Նա նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը շատ ավելի ջերմ են, և չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` ՀԲԸՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանին։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարերարներին հատկապես Հայաստանի շախմատի ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Անդրադառնալով հայապահպանության հիմնախնդիրներին, վարչապետը հյուրերին հիշատակել է «Լույս» հիմնադրամի օրինակը և առաջարկել է համագործակցել նորաստեղծ կառույցի հետ` նպաստելով սփյուռքահայ ուսանողների ներգրավմանը հայանպաստ ծրագրերում։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ