Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 ապրիլի 2010

Ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումները պետք է իրականացվեն հավուր պատշաճի և ամենայն պատասխանատվությամբ


ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ քննարկել են ընթացիկ տարվա միջոցառումների ցանկը, որ 2009 թվականի ընթացքում ներկայացվել է ոչ միայն նրանց, այլև պետական գերատեսչությունների ու հասարակական կառույցների դատին` ներառելով ընդունելի բոլոր առաջարկությունները։ Վարչապետը նշել է, որ պետք է արվի հնարավորը, որ լավագույն մտահղացումներն ու նախաձեռնությունները կյանքի կոչվեն պատշաճ մակարդակով։
Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումների ցանկը ներառում է ձեռնարկումների ութ ուղղություն 2010 թվականի համար. գիտակրթական, մշակութային միջոցառումներ (երեկոներ, ցերեկույթներ), գրքերի ու ալբոմների հայերեն և օտարալեզու հրատարակություններ ու վերահրատարակություններ, ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, երթեր, հուշ-երեկոներ, դպրոցականների այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև ֆիլմերի նկարահանում, ցուցադրություն, ցուցապաստառների պատրաստում ու տեղադրում և այլն։ Բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում ներգրավված են պետական գերատեսչություններ, տարբեր հասարակական ու քաղաքական կառույցներ։
Կարևորվել են հայ և օտարազգի գիտնականների և իրավագետների համախմբման ու գիտաժողովների անցկացման հարցերը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում միջազգային իրավունք ուսանող երիտասարդներին և նրանց դասախոսներին պետք է համախմբել։ Բոլոր երկներում առկա գիտական ներուժի` ուսանողների և դասախոսների համախմբման և համատեղ աշխատանքի կազմակերպման հարցում մեծ ներդրում կարող է ունենալ «Լույս» հիմնադրամը։ Ուշագրավ է նաև հանգամանքը, որ Հարվարդի ուսանողների մի խումբ որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել է Հայոց ցեղասպանությունը։
Ի մի բերելով արդեն ընթացքի մեջ գտնվող և դեռ կայանալիք ձեռնարկումները` Տիգրան Սարգսյանը կարևորել է բոլոր միջոցառումների պատշաճ կազմակերպման ու կատարման բարձր մակարդակը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ