Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 ապրիլի 2010

Հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանի համար գերակա ուղղություն է


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հանադուն Տուրեին։
Վարչապետը ողջունել է հյուրին և նշել, որ նրա առաջին այցը Հայաստան կնպաստի երկկողմ կապերի սերտացմանը և ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները և հեռանկարները։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը գերակա ուղղություն է համարվում Հայաստանի համար։ Ոլորտի զարգացման համար Տիգրան Սարգսյանը կարևորել է ՀՄՄ-ի տեխնիկական օժանդակությունն ու խորհրդատվության տրամադրումը։
Հանադուն Տուրեն շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և տեղեկացրել, որ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը երեք ուղղություններով ընդլայնելու մասին։ Դրանք են` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում և ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվայնացում։
Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կապի և հեռահաղորդակցության ոլորտներում առկա իրավիճակը։ Նշվել է, որ Հայաստանում դեռևս անելիքներ կան համացանցի արագ հասանելիության ցուցանիշների բարելավման ուղղությամբ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ