Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 ապրիլի 2010

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է բարեգործական 12 ծրագիր։
Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնի գյուղի համայնքային կոնտրոնի հիմնանորոգում ծրագիրը։
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Սկաուտական ճամբարի գործունեություն» ծրագիրը, որի նպատակն է ընդլայնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո գյուղին հարող տարածքում ստեղծված ճամբարը և կազմակերպել 2010 թվականին ամառային ճամբարի գործունեությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Աշխատավորական սեղանատան» ջեռուցման և ջրամատակարարման համակարգի վերակառուցման, միաբանական նոր ճաշարանի շինարարության և դիվանատան շրջակայքի բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրերը։
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը։
Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Տուբերկուլյոզի և դեղորայքակայուն տուբերկուլյոզի վերահսկման ինտեգրացված ծրագրի ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։
«Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» ծրագիրը։
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը։
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների կայուն զարգացոմ», «Ամառային ճամբար խոցելի ընտանիքների երեխաների համար և հոգևոր վերելք Հայաստանի Հանրապետության հեռավոր գյուղերում» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահական ծառայությունների որակի բարելավում» ծրագրերը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ