շաբաթ, 10 ապրիլի 2010
Հայաստանի և Արցախի կառավարությունների փոխգործակցությունը շարունակվում է ընդլայնվել
ՀՀ կառավարական պատվիրակության այցի առաջին օրվա ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արցախի կառավարությունների փոխգործակցության կապակցությամբ` այն համարելով ծրագրված աշխատանքների հաջող իրականացման կարևոր նախապայմաններից մեկը։ Միևնույն ժամանակ երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակական խորացման, Հայաստանի Հանրապետության մարզերի և ԼՂՀ շրջանների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։