Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 ապրիլի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում

Նախորդ նիստի ժամանակ, հարգելի գործընկերներ, ես հայտարարեցի, որ ուսումնասիրություններ ենք կատարում, թե ինչպիսին էր 2008-2009 թթ. հարկային մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունավետությունը, քանի որ մենք ստանում ենք բազմաթիվ բողոքներ, որ ստուգումների քանակը փոքր և միջին ձեռնարկություններում չի նվազել։ Ալավերդիում ակտիվի հավաքի, ինչպես նաև ձեռներեցների միության հետ հանդիպման ժամանակ նորից հնչեց այս հարցը, թե որքանով է կառավարությունը կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները, արդյո՞ք մեր բարեփոխումները դանդաղ չեն ընթանում, և մեր հռչակած սկզբունքները մենք կատարում ենք, թե՞ ոչ։ Ես խոստացա, որ մեր գործունեությունը պետք է լինի բաց և թափանցիկ։ Վարչապետի խորհրդականը պատրաստել է տեղեկանք, որն այսօր մենք անպայման կհրապարակենք, որպեսզի այս տեղեկանքը դառնա քննարկման առարկա։ Ցուցանիշները մտահոգիչ են. հարկային մարմինների կողմից կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009թ. ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով։ Հասկանալի է, որ մեր ռազմավարության հիմքում ընկած էր այն սկզբունքը, որ պետք է նվազագույնի հասցնենք շփումները հարկ վճարողների հետ և հիմնականում աշխատենք ռիսկերի վրա հիմնված վերահսկողությամբ, անհանգստացնենք միայն այն հարկատուներին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Ցուցանիշների մեջ կան շեղումներ. ստուգումների քանակը 82 տոկոսով, այդ թվում, խոշոր հարկատուների մոտ` 30 տոկսով, մինչև 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ` 70 տոկոսով, իսկ մյուս բոլոր հարկատուների մոտ 250 տոկոսով։ Միևնույն ժամանակ հարկատուների երեք խմբերի մոտ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են 2-3 անգամ։
Այստեղից հետևում է, որ ստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ գումարներ-վճարված հարկեր հարաբերակցությունը խոշոր հարկատուների մոտ 4 անգամ պակաս է, քան մյուս բոլոր հարկատուների մոտ։ Ընդ որում, այդ տարբերությունը 2008թ. աճել է 3.8 անգամ, 2009 թ.` 4.6 անգամ։ Այսինքն ստացվում է, որ մենք խոշորների վերաբերյալ ավելի մեղմ մոտեցումներ ունենք, քան` փոքրերի։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր ստուգմամբ մեկ հարկատուին առաջադրված գումարները հարկատուից հավաքագրված հարկերի հետ համեմատության մեջ 325 խոշոր հարկատուների մոտ ոչ միայն պակաս է ավելի քան 50 անգամ, քան մյուս հարկատուների մոտ, այլ նաև 2009 թ. նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 40 տոկոսով, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում մյուս բոլոր հարկատուների մոտ այդ ցուցանիշները մնացել են գրեթե նույնը։
Իհարկե այս տեղեկատվությունը պետք է դեռևս վերլուծության ենթարկվի, բայց իրավիճակը վկայում է, որ մեզ մոտ իսկապես արդյունավետության տեսակետից խնդիր կա և քննադատության հիմնական սլաքը, ես կարծում եմ, պետք է ուղղել դեպի ֆինանսների նախարարություն, որովհետև ֆինանսների նախարարությունը պետք է պատասխանատու լինի քաղաքականության համար և, կարծում եմ, ֆինանսների նախարարության դերակատարությունը պետք է ավելանա, որովհետև մեր կողմից ստանձնած ռեֆորմների ժամանակացույցը, ինչի մասին արդարացիորեն խոսում են ձեռներեցները, չի կատարվում։ Եթե անհրաժեշտ է լրացուցիչ օժանդակություն, մենք պատրաստ ենք այն տրամադրել, որովհետև բիզնեսի համար ստեղծել բարենպաստ միջավայր միայն մեր մակրոպարամետրերով հնարավոր չէ։ Առարկայական պետք է լինի այդ միջավայրը, որովհետև համախառն ներքին արդյունքի աճը, որ մենք այսօր ունենք, ավելի շատ պայմանավորված է մեր մակրոտնտեսական գրագետ քաղաքականությամբ, ընդլայնողական քաղաքականությամբ, որովհետև մենք տնտեսության մեջ ներարկել ենք մեծ ծավալի գումարներ, և դա չի կարող տնտեսական աճի չբերել, բայց միկրոմիջավայրը մենք պետք է բարելավենք։ Իսկ ստուգումների քանակն ավելացնելով` մենք միկրոմիջավայր չենք բարելավում։ Մենք ընդամենը ավելացնում ենք դժգոհությունը տասնյակ հազարավոր ձեռնարկությունների, դժգոհություն պետության նկատմամբ, որովհետև մենք չենք կատարում մեր խոստումը։
Երկրորդ խնդիրը, որի մասին ես կուզենայի խոսել, նորից բխում է մեր մակրո որոշումներից, մասնավորապես պետության կարիքների համար մեկ անձից գնումներ կատարելուն։ Այստեղ միասին փոխեցինք մեխանիզմները և արդեն իսկ ունենք էական առաջընթաց։ Մասնավորապես պետության կարիքների համար 2009 թվականի ընթացքում մեկ անձի գնման ձևով կատարվել են 36 մլրդ դրամի գնումներ, որից առաջին եռամսյակում` շուրջ 16 մլրդ դրամի գնումներ։ 2010 թվականին առաջին եռամսյակի արդյունքներով մեկ անձի գնման ձևով կատարվել են 1.3 մլրդ դրամի գնումներ։ Փաստորեն 2010 թվականի առաջին եռամսյակում մեկ անձից գնման ձևով կատարված գնումների ծավալը 2009 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ պակասել է շուրջ 13 անգամ, իսկ տոկոսային արտահայտությամբ նվազել է շուրջ 92 տոկոս։ Սա էլ ֆինանսների նախարարության այն գործողությունն է, որը տվել է խիստ դրական արդյունք, որովհետև այս հարցում ֆինանսների նախարարությունը հետևողական եղավ։ Գնումների ընթացակարգերի փոփոխությունը եղավ ֆինանսների նախարարության կողմից կատարված լուրջ միջոցառման արդյունք։ Բայց ցավոք, նույնը դեռևս չենք կարող ասել մեր ստուգումների ոլորտի մասին։ Այստեղ անելիքներ ունի նաև էկոնոմիկայի նախարարությունը, որովհետև տեսչական բարեփոխումները, ստուգումների կանոնակարգվածությունը ձեր լիազորությունների շրջանակներում է։ Եվ մեզ ի՞նչ են բողոքում Ալավերդիում հանդիպման ժամանակ. որ բազմաթիվ ստուգող մարմիններ, այնուամենայնիվ, չնայած մեր բոլոր խոստումներին` իրար հետևից մտնում են, ստուգում են, ընդ որում` նաև փոքր ձեռնարկություններ։ Հասկանալի չէ։ Մենք պետք է պարզենք նաև` խոսքը պարոն Երիցյան, Ձեր գերատեսչության մասին է, որովհետև մեզ բողոքում էին Ալավերդիում, որ խախտելով վարչապետի հանձնարարականը 2009 թվականին` ստուգումներ են իրականացվել փոքր ձեռնարկություններում։ Մենք ցանկը կտրամադրենք Ձեզ, պարզեք։ Շատ հաճախ ասում են, որ ոչ թե ստուգում ենք իրականացնում, այլ եկել ենք ուսումնասիրություն իրականացնելու։ Բայց իրականում փոքր ձեռնարկությունների համար տարբերությունն էական չէ` ինչպես կանվանեք այդ այցելությունը ձեռնարկություն։ Հարգելի գործընկերներ, մենք այս հարցում պետք է շատ զգույշ և ուշադիր լինենք։ Փոքր և միջին ձեռնարկությունների համար պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ, և վարչարարությունն ամենակարևորն է այդ առումով, որովհետև պետության նկատմամբ անվստահություն, պետության նկատմամբ դժգոհություն հենց այդտեղ է առաջանում։ Խոշորները կարողանում են իրենց պաշտպանել, փոքր և միջին ձեռնարկությունները` ոչ։ Այսօրվանից սկսած մենք այս խնդիրը պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում։ Ցանկացած ահազանգ, որը գալու է փոքր, միջին ձեռնարկություններից, դառնալու է լուրջ քննարկման առարկա։

 

2008-2009 թվականներին հարկային մարմնի կողմից
կատարված ստուգումների վիճակագրություն

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ