հինգշաբթի, 15 ապրիլի 2010
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆարիդ Մուխամետշինին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ պետությունների գործերով, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերի Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը կանի հնարավորը համատեղ նախագծերը կյանքի կոչելու համար։
Հանդիպման ընթացքում Ֆարիդ Մուխամետշին վարչապետին տեղեկացրել է, որ իրենք Հայաստանում են Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի բացմանը և «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովին մասնակցելու նպատակով։ Նա նշել է, որ կենտրոնի գործունեության հիմնական նպատակը երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների օժանդակումն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման և ընդլայնման միջոցով։ Նորաբաց կենտրոնի աշխատանքները Հայաստանում իրականացվելու են երկու ուղղություններով` կրթական (աշակերտների և ուսանողների համար) և գիտական։ Անդրադարձ է եղել նաև Երևանի Ա.Պուշկինի անվան դպրոցում արդեն մեկնարկած պիլոտային ծրագրին։