Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 ապրիլի 2010

Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը, որը կազմակերպել են Արարատյան հայրապետական թեմը, Հայաստանի ազգային պատկերասրահը և Աշխարհի հայ նկարիչների միությունը` ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ և հովանավորությամբ։
Ողջունելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը բավական հարուստ է։ Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը պարտականություն ունի պատշաճ ձևով կազմակերպելու Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ Դրանք բազմաբովանդակ են. ներառում են դպրոցներում մեր աշակերտներին տեղեկատվություն տալուց մինչև միջազգային գիտաժողովներ, որտեղ քննարկվելու են Ցեղասպանության խնդիրները։ Հասկանալի է, որ Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված իրենց խոսքն ունեն արվեստագետները, մասնավորապես, նկարիչները։ Մենք շատ երախտապարտ ենք, որ Աշխարհի հայ նկարիչների միությունն ակտիվ մասնակցություն ունեցավ այս ցուցահանդեսի կազմակերպմանը։ Լիահույս ենք, որ այս ցուցահանդեսն իր նպատակին կծառայի` հիշեցնելու մեզ բոլորիս այդ ողբերգական օրերի մասին, նպատակ ունենալով ամեն ինչ անել, որ այն երբևիցե չկրկնվի»։
Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին և նկարիչներին։
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահներով և ծանոթացել ներկայացված գործերին։
Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են աշխատանքներ տարբեր թանգարաններից և փաստագրական նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, կգործի ապրիլի 16-28-ը։

 

Մարտ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ