ուրբաթ, 16 ապրիլի 2010
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. ապրիլի 19-ին, ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.
«ՀՀ բնապահպանության նախարարության 2010թ. գործունեության հիմնական ուղղությունները. խնդիրներ և հեռանկարներ»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։