Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 ապրիլի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական ելույթը կառավարության նիստում

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Աշխարհի բազմաթիվ պետություններ այս օրերին ամփոփում են առաջին եռամսյակի արդյունքները և հակաճգնաժամային իրենց ծրագրերի արդյունավետությունը։ Մենք նույնպես ունենք այդ հնարավորությունը, որովհետև ազգային վիճակագրական ծառայությունը երկու օր առաջ հրապարակեց պաշտոնական ցուցանիշներ առաջին եռամսյակի արդյունքների վերաբերյալ։ Կարող ենք արձանագրել, որ ունենալով առաջին եռամսյակում 5.5 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, մեր տնտեսությունը նույնպես մտել է վերականգնման փուլ։ Չափազանց կարևոր է անդրադառնալ, թե ինչից է բաղկացած տնտեսական այդ ցուցանիշը։ Առաջին հերթին պետք է նշենք, որ 10 տոկոսանոց աճ ունենք արդյունաբերության ոլորտում և շուրջ 10 տոկոսանոց աճ` էլեկտրաէներգիայի արտադրությունում, գյուղատնտեսությունում` 3.2 տոկոս։ Ունենալով 5.5 տոկոս ընդհանուր աճ, այնուամենայնիվ, շինարարության ոլորտում դեռևս ունենք անկում։ Մի կողմից դա վկայում է այն մասին, որ տեղի է ունենում տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիա, և կախվածությունը շինարարության աճի տեմպերից նվազում է, մյուս կողմից դա նշանակում է, որ դեռևս մասնավոր ներդրումներ շինարարության ոլորտ չեն գնում։ 2008 թ. շինարարության ծավալների 75 տոկոսը ֆինանսավորվել է մասնավոր հատվածի հաշվին։ Այսօր նոր կառուցվող շինարարական օբյեկտների վրա դեռևս մասնավոր ներդրումներ չեն արվում։ Ես ուզում եմ հակաճգնաժամային մեր քայլերի այս մանրամասն անպայման հնչեցնել, որովհետև շատ հաճախ թյուրըմբռնում կա, թե կառավարությունը շինարարության ոլորտում ֆինանսավորում է իրականացրել։ Այդպիսի բան չի եղել, մենք մեր կանխիկ հոսքերը շինարարության ոլորտ չենք ուղղել, այլ հորդորել և խթանել ենք, որպեսզի առևտրային բանկերը ֆինանսավորեն անավարտ շինարարությունները։ Ընդ որում, այնպիսի անավարտ շինարարություններ, որոնց պատրաստվածության աստիճանը 50 տոկոսից ավելի է և գրավադրված առարկաների և գույքի շուկայական արժեքը չափազանց բարձր է։ Միայն այդ դեպքում կառավարությունն ընդամենը երաշխիքներ է տվել առևտրային բանկերին, որովհետև առևտրային բանկերն իրենք են գնահատել այդ անավարտ շինարարության ռիսկայնությունը։ Ընդ որում, այդպիսի երաշխիքների ծավալն ընդամենը 5 մլրդ է, այն դեպքում, երբ հիփոթեկային վարկավորմանն ուղղված միջոցներն առնվազն երեք անգամ գերազանցում են այն միջոցներին, որոնք առևտրային բանկերն ուղղել են անավարտ շինարարությունները վերջացնելուն։ Դուք հիշում եք` 12 մլրդ դրամ գումար ներդրվել է հիփոթեկային հիմնադրամի ստեղծման համար, ինչպես նաև 3 մլրդ դրամ հատկացրել ենք երիտասարդ ընտանիքներին հիփոթեկային վարկերով օժանդակելու համար։ Այդտեղ է, որ պետությունը կանխիկ հոսքեր է պլանավորել, բայց շինարարության ոլորտում մենք տվել ենք պետական երաշխիք։ Կարևոր է, որ մանրածախ առևտուրն ավելացել է, և ծառայությունների ծավալն առաջին եռամսյակում շուրջ 6 տոկոսով աճել է։ Արտահանումն ավելացել է 60 տոկոսով, ներմուծումը` 23-ով։ Արտահանումն, իհարկե, հիմնականում պայմանավորված է հանքահումքային արդյունաբերության արտահանման ծավալների աճով և համաշխարհային տնտեսության ցուցանիշների բարելավմամբ։ Էկոնոմիկայի նախարարությունը կոնկրետ ձեռնարկություններում մոնիտորինգ է իրականացնում, և եթե մենք փորձենք հասկանալ, թե արդյունաբերության որ ոլորտներում աճ ունենք, ապա կարող ենք արձանագրել, որ ՏՏ ոլորտը շարունակում է աճի տեմպերը պահպանել. աճը շուրջ 3 տոկոս է կազմել առաջին եռամսյակում, հանքահումքային արդյունաբերությունը ընդհանուր առմամբ աճել է 21 տոկոսով, շինանյութերի արտադրությունը` շուրջ 50 տոկոսով, ընդ որում շինանյութերի արտադրության հիմնական մասն արտահանվել է։ Շինանյութերի արտահանումն առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ եռապատկվել է։ Քիմիական արդյունաբերությունը նույնպես դրսևորել է լավ ցուցանիշներ. աճել է շուրջ 2.5 անգամ, ընդ որում դա պայմանավորված է նաև դեղագործական ձեռնարկությունների դրական ցուցանիշներով։ Ոսկերչությունն, ինչպես նաև ադամանդամշակությունը 40 տոկոսանոց աճ են արձանագրել։ Հաստոցաշինությունը եռապատկել է ծավալները, իսկ սարքավորումների արտադրությունը շուրջ 15 տոկոս աճ է արձանագրել։ Միևնույն ժամանակ մենք դեռևս անկում ունենք թեթև արդյունաբերության մեջ, փայտաշինության և էլեկտրատեխնիկայի ոլորտներում։ Նշված այս երեք ուղղությունների և շինարարության ոլորտում մենք դեռևս անկում ունենք։ Կարևոր է, որ մենք արձանագրել ենք աճ նաև տուրիզմի բնագավառում` շուրջ 5 տոկոս, ընդ որում, ուղևորափոխադրումները նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատած նույնպես 5 տոկոսով աճել են։ Սա միայն ավիացիայի ցուցանիշներն են։
Երեկ արժութային հիմնադրամը հայտարարեց, որ 2010 թ. կանխատեսումները ստիպված է լինելու փոխել, որովհետև առաջին եռամսյակի արդյունքները կանխատեսումից ավելի դրական են եղել։ Դա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ էլ արդեն զգացվում է ռեցեսիայի նվազում։ Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև Ուկրաինայի և Ռուսաստանի վարչապետները։ Երևի ձեզանից շատերը հետևել են Վլադիմիր Պուտինի հաշվետվությանը, և նույնպես տրվել է գնահատական, որ ռեցեսիան արդեն ավարտվել է։ Առաջին եռամսյակում ե’ւ Ուկրաինան, ե’ւ Ռուսաստանը նույնպես գրանցել են 5 տոկոսանոց աճ։ Հասկանալի է, որ սրանք այն երկրներն են, որոնք մեր տնտեսության վրա էական ազդեցություն ունեն։ Կանխատեսումներով այս աճի տեմպերը Ռուսաստանում մինչև տարվա վերջ կպահպանվեն, ինչը մեզ համար ստեղծում է ավելի բարենպաստ միջավայր ինչպես մասնավոր ներդրումների ներգրավման, այնպես էլ արտահանումների տեսակետից։ Ելնելով այս ցուցանիշներից, ինչպես նաև այն հանգամանքից, որ դեֆլյատորն է բավական բարձր մեր կանխատեսումից, Ազգային վիճակագրական ծառայությունը տալիս է շուրջ 10, 10.2 տոկոսանոց դեֆլյատոր, այն պարագայում, երբ մեր գնահատականով այն երկու անգամ ավելի պակաս պետք է կազմեր։ 2010 թվականի առաջին եռամսյակի մեր տնտեսության կառուցվածքային փոփոխությունը ստիպում է մեզ վերանայել հարկման բազան և նրա գնահատականները։ Ես հանձնարարական եմ տվել Ֆինանսների նախարարությանը, որպեսզի այս շաբաթվա ընթացքում ներկայացվի հարկային բազայի նոր հաշվարկներ` ելնելով նոր իրողություններից և հաշվի առնելով կառուցվածքային փոփոխությունները, 2009, 2008 թվականների վերլուծությունները, թե ինչպիսին պետք է լինի 2010 թվականի հարկային բազան, որովհետև ՀՆԱ-ի աճի այս բարձր տեմպը վատացնում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը։ Մենք 2010 թվականի համար ծրագրավորել ենք, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է ավելանա 0.4 տոկոսով։ Այս պահի դրությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3.5 անգամ ավելին է համախառն ներքին արդյունքի աճը, քան մենք պլանավորել էինք տարվա կտրվածքով, բնականաբար, հարկեր-ՀՆԱ ցուցանիշն առաջին եռամսյակում վատացել է նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատած։ Դա նշանակում է, որ հարկման բազան մենք պետք է ճշգրտենք 2010 թվականի համար։ Բնականաբար, սա լավացնում է մեր մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները։ Մասնավորապես, մտահոգություններ կային, որ «արտաքին պարտք - համախառն ներքին արդյունք ցուցանիշը» կարող է վատթարանալ, բայց դա նշանակում է, որ տնտեսական աճի այս ցուցանիշների պահպանման պարագայում ամբողջ տարվա ընթացքում մակրոտնտեսական կայունությունը նույնպես կպահպանվի։ Ավելին, ուզում եմ նաև ձեզ տեղյակ պահել, որ մեր հակաճգնաժամային միջոցառումների զգալի մասը ոչ թե պետության արտաքին պարտքի բեռի հաշվին է եղել, այլ, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկը տեղաբաշխել ենք մասնավոր ձեռնարկություններում, այդ թվում նաև առևտրային բանկերի միջոցով։ Դա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման մի մասն իրականացնելու է մասնավոր հատվածը։ Ֆինանսների նախարարության գնահատականով դա այս պահի դրությամբ կազմում է շուրջ 800 մլն դոլար։ Չնայած դա պետության պարտավորությունն է, բայց ուղղակի բյուջետային մարումներ չեն լինելու, այլ մասնավոր հատվածն է հատուցելու այն։ Դա նշանակում է, որ մենք արտաքին պարտքի տեսակետից գտնվելու ենք օրենսդրությամբ սահմանված ցուցանիշների շրջանակում, և նաև շարունակելու ենք բանակցությունները նոր պարտքեր վերցնելու առումով։ Այնպիսի պարտքեր ենք վերցնելու, որոնք խթանելու են տնտեսական աճը և որոնք ի վիճակի ենք լինելու տնտեսվարող սուբյեկտների շահույթների հաշվին վճարել, ինչպես օրինակ, ջերմաէլեկտրակայանի նոր բլոկի բացումը որ տեղի ունեցավ երեկ հանրապետության նախագահի մասնակցությամբ։ Մենք 247 մլն դոլար պետական պարտք ունենք այդ կառույցի համար, բայց այդ 247 միլիոնանոց վարկն ամբողջությամբ սպասարկվելու է հենց կայանի կողմից, որովհետև ինքնարժեքի հաշվարկի մեջ այդ պարտքը ներառված է։ Դա նշանակում է, որ պարտքային այդ բեռը բյուջեի վրա չի ծանրանալու, այլ հենց տնտեսվարողն է մարելու։ Դա նաև նշանակում է, որ մենք պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարենք հենց տնտեսական աճը խթանելու համար և դասեր քաղենք այս ճգնաժամից` դիվերսիֆիկացիայի ենթարկենք մեր տնտեսությունը, որպեսզի արտաքին շոկերի ազդեցությունը մեր մակրոտնտեսական ցուցանիշների վրա հասցնենք նվազագույնի։ Այդ տեսակետից վերջին երկու տարիների ընթացքում բավականին դրական միտումներ արձանագրել ենք, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավումը։ Իհարկե, մեր միջոցառումների ժամանակացույցից ետ ենք ընկել, բայց, միևնույնն է, երկու տարվա ընթացքում իրականացված միջոցառումները բարելավել են բիզնես միջավայրը Հայաստանի Հանրապետությունում։ Մեր բոլոր պրոբլեմներով, մեր բոլոր բացթողումներով, թերություններով հանդերձ այս երկու տարիների ընթացքում բիզնես միջավայրը բարելավվել է, և դա տնտեսական աճի կարևորագույն խթան է։ Մեր խնդիրն է մակրոտնտեսական կառավարումից այսուհետև իջնել միկրոմակարդակ և իրականացնել կոնկրետ նախագծեր, որոնք աշխատատեղեր են ստեղծում։
Առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական գնահատականները և հասարակության ընկալումների մասին հաշվետվությունը նույնպես պատրաստ է, որը շուտով կհրապարակենք։ Թիվ մեկ հարցը, որ այսօր մտահոգում է մեր քաղաքացիներին, աշխատատեղերի խնդիրն է։ Չնայած այն հանգամանքին, որ մենք առաջին եռամսյակում ունենք 5.5 տոկոս տնտեսական աճ, դեռևս աշխատատեղերի խնդիրը մնում է խիստ արդիական, և մեր առաջիկա ծրագրերը ուղղված պետք է լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն տնտեսական աճի արդյունքները։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ