Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 24 ապրիլի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,
Այսօր համայն հայությունը գլուխ է խոնարհում  95 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առաջ։ Պետականորեն ծրագրված և իրականացված սպանդի նպատակը հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումն էր. ոճիր, որի յուրաքանչյուր դրվագը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է։
Ես դիմում եմ ձեզ ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլև մարդ, ում նախնիները վերապրել են ցեղասպանության սարսափը և ձեզ հետ միասին սգում եմ իմ և ձեր պապերի, նրանց ծնողների, եղբայրների ու քույրերի հիշատակը։
Մեր ժողովրդի հարյուր հազարավոր զավակներ ունեն իրենց կորուստն, իրենց ընտանիքի պատմությունը, սակայն նրանց հիշողության մեջ դրոշմված է ցեղասպանության ընդհանուր սպին։ Այդ մարդիկ ու նրանց սերունդները մինչև այսօր էլ իրենց մշեցի և սասունցի, վանեցի ու զեյթունցի են համարում։
Այսօր դեռ կենդանի են մարդիկ, ովքեր անցել են ցեղասպանության գողգոթան, ու մենք միասնաբար պահանջում ենք, որ հայ ժողովրդի դեմ գործած ոճիրը ստանա իրավական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական։
Հիշատակի այս օրը ես իմ երախտիքի խոսքն եմ ուղղում այն մարդկանց, ովքեր վառ են պահում պատմական հիշողությունն ու պայքարում են արդարության` Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար։
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի անմեղ նահատակներին, մենք գիտակցում ենք, որ պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, անենք հնարավորն ու անհնարինը` մեր երկրի ու ժողովրդի վաղվա օրվա համար։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ