ուրբաթ, 30 ապրիլի 2010
Վարչապետն այցելել է «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամի շենքի բացման արարողությանը։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։ Նա նշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհաստատվեն հիմնադրամի ծրագրերը, որոնք աջակցելու են երիտասարդներին հուզող խնդիրների լուծմանը։ Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնելու է ՀՀ նախագահի կողմից երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում և վարչապետի աջակցությամբ` տնտեսության, կրթության, սպորտի, մշակույթի և այլ բնագավառներում։ Պետական բյուջեից այս տարի կենտրոնի ծրագրերի իրականացման համար կտրամադրվի 35 մլն դրամ։
Վարչապետը շրջել է մասնաշենքում ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։
Այնուհետև տեղի է ունեցել վարչապետի հանդիպումը տարբեր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողների հետ։ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ և պատասխանել ուսանողների հարցերին։