Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 3 մայիսի 2010

Վարչապետը ծանոթացել է Սպիտակ քաղաքի բնակարանաշինության աշխատանքների ընթացքին


Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք։ Վարչապետը նախ այցելել է «Վարպետաց թաղամաս», որտեղ ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին և որակին, այնուհետև խորհրդակցություն է անցկացրել Սպիտակի քաղաքապետարանում։
Կառավարության ղեկավարին ներկայացվել են աշխատանքներն ավարտին հասցնելու կոնկրետ ժամկետներ։ Անդրադարձ է եղել 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուների բնակարանով ապահովման խնդիրներին։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված շինաշխատանքների թերությունների շտկման հարցերին։ Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են, որ ըստ ժամանակացույցի, բոլոր թերությունները շտկվում են։
Կառավարության ղեկավարը խոսել է «Վարպետաց թաղամասի» կառուցման մասին, նշելով, որ անհրաժեշտ է թաղամասի զարգացման բիզնես ծրագիր։ Այն պատրաստելու հանձնարարականը տրվելու է Ազգային մրցունակության խորհրդին և շահագրգիռ մարմիններին։
Տրվել են համապատասխան հանձնարարականներ շինարարական աշխատանքները լավագույնս կազմակերպելու և ժամանակին ավարտելու վերաբերյալ։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ