Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 մայիսի 2010

Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձը կնշվի ըստ արժանվույն


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի հաստատումից հետո կառավարությունը ձեռնամուխ է եղել նախագծերի քննարկմանը։


Կառավարությունը արձագանքում է արտակարգ իրավիճակին


Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով ՀՀ կառավարությունը որոշել է դրա մեկուսացման նպատակով գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի և ցանկապատի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և այդ աշխատանքի իրականացման համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 31650.0 հազար դրամ։ Այնուհետև, առաջիկա վեց ամսվա ընթացքում, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները պատրաստելու են համատեղ որոշում, որով վերջնական լուծում է տրվելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին։ Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ խնդիրը ՀՀ նախագահի անմիջական հսկողության տակ է։ Ուշադրության է առնվել այն փաստը, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բանակցություն է սկսել միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ` ֆինանսավորելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացը։
Գործադիրը որոշել է Մեծ հայրենականում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարության նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 10262.0 հազար դրամ, որով ֆինանսավորվելու են համերգային միջոցառման կազմակերպման և տոնական հրավառության ծախսերը։
«Սինքրոտրոնային ճառագայթման արագացուցչի հենքի վրա «Քենդլ» միջազգային կենտրոնի նախագծի իրականացման միջոցառումների և պատասխանատու նշանակելու մասին» որոշմամբ կառավարությունը, նկատի առնելով այդ նախագծի կարևորությունը առաջատար կիրառական գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման գործում, հաստատել է «Քենդլ» նախագծի արժեքի 25 տոկոսի սահմանում ֆինանսական մասնակցություն ունենալու իր պատրաստակամությունը և օտարերկրյա պետություններին և միջազգային կառույցներին հրավիրել մասնակցելու այդ կենտրոնի կառուցմանը և օգտագործմանը։ Նախագծի իրականացման պատասխանատու է սահմանվել ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն։ «Քենդլ» նախագծի համակարգման համար ստեղծվել է խորհուրդ` ՀՀ վարչապետի ղեկավարությամբ։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս նախագիծը լավ օրինակ է, թե ինչպես մեր գիտնականների նախաձեռնությունը ստանում է պետության և մասնավորի զորակցությունը։
Գործադիրը որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԻԳԱ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. մայիսի 1-ից մինչև 2011թ. հունվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. մայիսի 1-ը։ Որոշումը «ԲԻԳԱ» ՍՊԸ-ին հնարավորություն կտա ներմուծել ժամանակակից սարքավորումներ` Արմավիրի մարզում շամպինիոն տեսակի սնկի արտադրություն կազմակերպելու նպատակով, ստեղծել առնվազն 15 նոր աշխատատեղ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության այս նախաձեռնության շնորհիվ զգալիորեն ավելացել է ներդրումների ծավալը` գերազանցելով 10 մլրդ դրամը։
Իր նիստում կառավարությունը լրացում է կատարել ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որով հստակեցվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում առողջության համար վնասակար աշխատանքներն ու մասնագիտությունները, որոնք իրականացնողները կօգտվեն ՀՀ օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից։
Կառավարությունը, փոփոխություններ կատարելով «ՀՀ 2010թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, սահմանել է, որ մինչև համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվելիք կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով ՀԲ-ից վարկային միջոցների ստացումը, այդ ծրագրով նախատեսված աշխատանքների գծով պետական բյուջեից կատարվող ծախսերը ֆինանսավորվում են կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, որոնք ՀԲ-ից գումարն ստացվելուց հետո վերականգնվում են։
Գործադիրը որոշել է Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքին (համայնքի տնօրինության տակ գտնվող ավտոբուսով Ջիլիզա-Ալավերդի-Վանաձոր և հետադարձ ուղղությամբ նախատեսվող երթուղային սխեմայով շաբաթական երեք երթ ըստ չվացուցակի կանոնավոր ուղևորափոխադրում կազմակերպելու նպատակով) սուբվենցիա տրամադրելու համար Լոռու մարզպետարանին հատկացնել 1,753.1 հազար դրամ։ Դրանով իսկ լուծվում է Վանաձորի և Ալավերդու տրանսպորտային կապը Ջիլիզա գյուղի հետ։
Կառավարությունը 20000.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար։


Կառավարությունը հաստատել է


- Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը,
- «ՀՀ 2010թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան պետբյուջեի միջոցների (առանց օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ տրամադրված նպատակային վարկերի և դրամաշնորհների) հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը,
- ՀՀ Կոտայքի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,
- վերանայված եվրոպական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան 2005-2008թթ.),
- պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010-2011թթ. ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելության առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ բուհերի և մասնագիտությունների,
- ավագ և հիմնական դպրոցների ցանկը, սահմանել, որ 2010-2011թթ. ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարան ընդունելություն չի կատարվելու, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվելու է ուսումը շարունակել այդ դպրոցներում, 2010-2011թթ. և 2011-2012թթ. ուսումնական տարիներում հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատասխանաբար 11-րդ և 12-րդ դասարաններում,
- «ՀՀ 2010թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի «Երկրաբանահետախուզական աշխատանքների աջակցման ծառայությունների 2010թ. ծրագիրը»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրի կատարման ընթացքի վերաբերյալ» ՀՀ ազգային զեկույցին, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգի հայեցակարգին, հաստատել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը։ Վերջին երկու փաստաթղթերի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է դրանք միջազգային փորձաքննության ենթարկելու անհրաժեշտությունը։


Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեկ մարզի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանել բազային տուրքի 150-ապատիկի չափով պետական տուրք։
ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» և «Վարչական դատավարության» օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու` ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը թելադրված է վարչական իրավախախտումների վերաբերյալ հայցադիմումով դատարան դիմելու ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավական հնարավորության ապահովման անհրաժեշտությամբ։ Կառավարությունը նախագծերի վերաբերյալ արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի փաթեթը։
Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։ Դրանով նախատեսվում է հիշյալ խմբերի անձանց դրամական օգնության չափի ավելացում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխման նախագծերի փաթեթը, կառավարությունն առաջարկել է հարցը քննարկել այդ համատեքստում։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

 


Այլ հարցեր


ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Թանահատի, Լոռու մարզի Ահնիձորի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակել և անցկացնել նրանց արտահերթ ընտրություն, ֆինանսավորել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը։
Գործադիրը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է Արմավիրի մարզի Դաշտի ս.թ. մայիսի 9-ին կայանալիք, Արարատի մարզի Խաչփառի, Հայանիստի, Դարբնիկի, Նիզամու, Սայաթ-Նովայի, Սիսի, Նորամարգի, Զորակի, Սիփանիկի, Եղեգնավանի, Շիրակի մարզի Նորշենի, Գուսանագյուղի, Արագածոտնի մարզի Դդմասարի, Սյունիքի մարզի Տորունիքի, Եղեգի, Լեհվազի, Նռնաձորի, Վարդանիձորի, Նժդեհի, Ալվանքի, Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Զեդեայի, Հերմոնի, Նոր Ազնաբերդի, Գողթանիկի մայիսի 23-ին կայանալիք, Կոտայքի մարզի Արտավազի, Գետամեջի, Շիրակի մարզի Բասենի, Քարաբերդի մայիսի 30-ին կայանալիք գյուղական համայնքների ղեկավարների կամ ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 15448430 դրամ, ՀՀ ոստիկանությանը` 3262525 դրամ։
Կառավարությունը որոշել է նշանակել Վայոց ձորի մարզի Ագարակաձորի և Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքների ավագանու անդամների արտահերթ ընտրություն, ֆինանսավորել դրանց նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա է տվել Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն», «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն», «Աշտարակի բժշկական կենտրոն», «Վեդու բժշկական կենտրոն», «Վեդու ծննդատուն», «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին և «Վանաձորի N 2 հիվանդանոց» ՊՓԲԸ-ին։
Կառավարությունը Արմեն Ասլանյանին անձնական դիմումի համաձայն ազատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ