հինգշաբթի, 6 մայիսի 2010
Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիայի Հանրապետություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Կարլովի Վարի (Չեխիայի Հանրապետություն)` մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության բյուրոյի նիստին։
Այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպում կունենա Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի հետ։