Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 մայիսի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի նիստին

Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի քաղաքում երեկ մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի քննարկման թեմաներ են նախանշված Արևելյան գործընկերության մարտահրավերներն ու հեռանկարները, 2020 թվականին Եվրոպայի ռազմավարությունը, հանցավորության դեմ պայքարը, փողերի լվացումն, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանն առնչվող հարցեր։ «Արևելյան գործընկերություն. Եվրոպական մայրցամաքի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով նիստը տեղի կունենա բացման ելույթներից հետո։
Հավաքին մասնակցում են Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարները, եվրոպական երկրների և, մասնավորապես, Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ազդեցիկ դեմքեր։
ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Սարգսյանի մասնակցությունն այս հավաքին ողջունել է ԵԺԿ խմբի նախագահ Ջոզեֆ Դաուլը։ Նա նշել է, որ ԵԺԿ խումբը սատարում է Արևելյան գործընկերների հետ համագործակցությունը, որը հիմնված է ոչ միայն գործարար շփումների, այլ նաև ժողովրդավարության, ազատության, օրենքի գերակայության ամրապնդման, կրթության և մշակույթի ոլորտների փոխգործակցության վրա։
Նիստի ընթացքում նախատեսված են վարչապետ Տիգրան Սարգսյանի և Չեխիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Սիրիլ Սվոբոդայի ելույթները, որոնց հաջորդելու են քննարկումներ։ Դրանց կմասնակցի Եվրոպական խորհրդարանի նախագահ Ջերզի Բուզեկը։
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը բավական ազդեցիկ ուժ է։ Այն հիմնադրվել է 1976 թվականին, կենտրոնակայանը` Բրյուսել։ Եվրոպայի խոշորագույն այս կուսակցությունը բնորոշվում է որպես կենտրոնամետ-աջակողմյան ուղղություն։ ԵԺԿ-ի անդամ է 39 երկրի 72 կուսակցություն։
Այսօր այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունենալու Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի հետ։

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ