Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 մայիսի 2010

Տ.Սարգսյան. «Հայ-չեխական հարաբերություններում բացվում է մի նոր էջ»


Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպել է երկրի իր գործընկեր Յան Ֆիշերի հետ: ՀՀ վարչապետի ու նրա տիկնոջ պատվին Յան Ֆիշերի կողմից նրա կեցավայրում՝ Կրամարի վիլլայում, տրվել է աշխատանքային ճաշ: Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հարցեր, տնտեսական գործակցության, այդ թվում՝ էներգետիկայի, հաստոցաշինության, քիմիական արդյունաբերության, կրթության, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում զարգացման ծրագրեր: Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը հեռանկարային է և մեծ ներուժ ունի: Վարչապետներն արձանագրել են, որ առկա է հնարավորություն` երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու և առաջ մղելու համար:
Տ. Սարգսյանը և Յ. Ֆիշերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու ԵՄ Արևելյան գործընկերությանն առնչվող հարցերի: Լրագրողների խնդրանքով ամփոփելով աշխատանքային այցի և Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպման արդյունքները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է հայաստանյան կողմի` ասոցիատիվ անդամակցության հարցը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: «ԵԺԿ խմբի բյուրոյի հանդիպմանն ունեցած իմ ելույթում առանձնացրեցի այն հիմնական թեզերը, որոնք հիմնավորում են Հայաստանի Հանրապետական կուսակցության` Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ համագործակցության անհրաժեշտությունը: Այդ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ծանոթանալու ԵԺԿ հարուստ փորձին և առաջին հերթին, այն բարեփոխումներին, որոնք իրականացվել են Եվրոպայում, այն արժեքներին, որոնք ընկած են եղել բարեփոխումների հիմքում»,-նշել է ՀՀ վարչապետը: Նրա խոսքով, դա ամենակարևոր հարցն է, որն այսօր գտնվում էր ԵԺԿ բյուրոյի օրակարգում, և այժմ արձանագրվում է, որ հայկական կողմը սկսել է այդ կարևորագույն եվրոպական քաղաքական միավորման հետ համագործակցությունը: Ենթադրվում է, որ նաև օժանդակություն կլինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բարեփոխումների համար:
«Մենք ներկայացնում ենք մեր խնդիրները և պրոբլեմները, ինչպես նաև այն արժեքները, որոնց հիման վրա Հանրապետական կուսակցությունն իրականացնում է բարեփոխումներ Հայաստանում, մյուս կողմից, մեզ հետաքրքրում է, թե ինչ խնդիրներ են մտահոգում մեր գործընկերներին և Եվրախորհրդարանին»,-նշել է վարչապետը: Ըստ նրա` Կարլովի Վարիի հանդիպումը նաև հնարավորություն էր շփվել Եվրոպական ժողովրդական կուսակցության բյուրոյի անդամների հետ, լսել նրանց անձնական կարծիքը Եվրոպայի այսօրվա քաղաքական դաշտի, նրանց որդեգրած արժեքային համակարգի վերաբերյալ` ինչ փորձությունների են հանդիպել դրա պաշտպանության հարցում, ինչ խնդիրներ են նրանց մտահոգում: «Այս ամենը չափազանց հետաքրքիր է մեզ համար, որովհետև Եվրոպան ինքն այսօր ունի բազմաթիվ պրոբլեմներ, խնդիրներ: Մեր գործընկերներին նույնպես մտահոգում է միասնական Եվրոպայի ապագան, մանավանդ որ արժեքների շուրջ բավական լուրջ քննարկումներ են ընթանում, դիտարկվում են մտահոգիչ երևույթներ և հանգամանքներ: Մեզ համար չափազանց կարևոր է իմանալ, թե մեր կուսակցական գործընկերներն ինչ խնդիրներով են այսօր ապրում: Եթե մենք ավելի լավ ենք պատկերացնում նրանց մտահոգող հարցերը, ապա ավելի հասկանալի են դառնում արևելյան և արևմտյան հատվածների համագործակցության խնդիրները: Քանի որ փորձը, որը Եվրոպան կուտակել է, մանավանդ բեռլինյան պատի փլուզումից հետո, նրանց հնարավորություն է տալիս դասեր քաղել»,- նշել է ՀՀ վարչապետը:
Ըստ նրա, Արևելյան գործընկերության այս նոր ծրագիրը, որն այսօր մշակվում է, և որի մեջ ներառված են նախկին Խորհրդային Միության վեց հանրապետություններ, ենթադրում է, որ այդ դասերը քաղելով` հնարավորություն կլինի մշակել նոր ռազմավորություն` նոր օրակարգով, որպեսզի այդ համագործակցությունը հաշվի առնի նախորդ փուլի ե՛ւ բացթողումները, ե՛ւ սխալները, ե՛ւ ձեռքբերումները: «Այդ տեսակետից մեր գործընկերների մտահոգությունը մեզ համար ավելի հասկանալի դարձավ: Մյուս կողմից, մեր տեսակետները, մեր խոսքը նույնպես տեղ հասավ` թե ինչ ենք սպասում Նոր հարևանության ծրագրից և որոնք են այն թիրախները, որոնք մենք ենք ուզում այդ ծրագրի հիմքում ընկած տեսնել: Կարծում ենք, որ այս ամենը կնպաստի նրան, որ Նոր հարևանության ծրագրի մշակման ժամանակ հաշվի առնվեն նաև Հայաստանի Հանրապետության արդիական խնդիրները, այն կարիքները, որոնք մենք ենք առաջ քաշում, մասնավորապես նաև` Հանրապետական կուսակցության ընկալումը ընթացիկ խնդիրների շուրջ»,- ասել է Տ. Սարգսյանը:
Ի պատասխան այն հարցի, որ թուրքական կողմից ևս կան ուժեր, որոնք համագործակցում են ԵԺԿ-ի հետ, և որքանով այս կառույցը կարող է նպաստել տրածաշրջանային երկխոսության առաջմղմանը, ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Ժողովրդական կուսակցության ներսում կան խմբեր, պատասխանատուներ, որոնք աշխատում են նաև այդ հարցի ուղղությամբ, մասնավորապես ԵՄ-Թուրքիա համագործակցության վերաբերյալ և փորձում են մշակել այն արժեքային համակարգը, որի ներքո էլ արդարացվում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:
«Բնականաբար, փակ քննարկումների ժամանակ իրենց հետաքրքրում էր Հայաստանի Հանրապետության և Հանրապետական կուսակցության վերաբերմունքը Թուրքիայի անդամակցության խնդրի վերաբերյալ: Այդ տեսակետից մեզ համար չափազանց կարևոր են այն բարեփոխումները, որոնք ընթանում են Թուրքիայում, որոնց արդյունքում այսօր կարող ենք արձանագրել, որ վերջին տասը տարիների ընթացքում բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել այդ երկրում: Այսօր Թուրքիայում կան հազարավոր մտավորականներ, որոնք ընդունում են Ցեղասպանության փաստը և ազատորեն, անկաշկանդ արտահայտվում են այդ մասին: Դա հույս է ներշնչում, որ անխուսափելիորեն Ցեղասպանության պատմական փաստը Թուրքիան վաղ թե ուշ ընդունելու է»,- նշել է ՀՀ վարչապետը: Բնականաբար, ըստ նրա, ԵՄ կողմից օժանդակվող բարեփոխումները նպաստում են դրան, քանի որ եվրոպական արժեքների ներդրումը Թուրքիայում, խոսքի ազատությունը, հանդուրժողականությունը և բազմաթիվ այլ գաղափարներ, որոնք այսօր քարոզում է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, դրանց տարածումը նաև Թուրքիայում, բնականաբար, ստեղծելու են ավելի նպաստավոր պայմաններ: Վարչապետի դիտարկմամբ` մի կողմից` Թուրքիան, ընդունելով այս արժեքները, կճանաչի Ցեղասպանության փաստը, մյուս կողմից` ունենալ ժողովրդավարական արժեքներով ապրող հարևան պետություն, նշանակում է ունենալ ավելի կանխատեսելի հարևան: «Հայաստանի Հանրապետության համար դա ձևավորում է ավելի բարենպաստ միջավայր: Ըստ էության, մեր կարևորագույն ուղերձներից մեկն է` Հարևանության ծրագրի իրականացումը նաև տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների խթան է»,- նկատել է նա:
Անդրադառնալով Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ այսօրվա հանդիպմանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ հանդիպումը պայմանավորված էր նրանով, որ հայ-չեխական հարաբերություններում բացվում է «նոր էջ, նոր փուլ»: «Չեխիայի վարչապետը պատրաստվում է այցելել Հայաստանի Հանրապետություն, և աշխատանքային այս հանդիպման ժամանակ մենք հնարավորություն ունեցանք հստակեցնելու հայ-չեխական հարաբերությունների օրակարգը, այն հարցերը, որոնք գտնվում են մեր հետաքրքրությունների շրջանակներում, այդ թվում` ե’ւ տնտեսական, ե’ւ քաղաքական բովանդակություն ունեցող խնդիրներ: Կարծում եմ, որ այսօր հստակ ձևակերպված օրակարգն առավել արդյունավետ կդարձնի նաև Չեխիայի վարչապետի այցելությունը Հայաստան, և մենք կարող ենք ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք ձևավորելու են ավելի բարենպաստ դաշտ մեր երկու երկրների տնտեսական և քաղաքական համագործակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը: Նրա ներկայացմամբ` դա վերաբերում է ե՛ւ պայմանագրերի ստորագրմանը, ե՛ւ ներդրումների պաշտպանության օրենսդրության հստակեցմանը, երկակի հարկումից խուսափելու օրենսդրական դաշտի ձևավորմանը: «Կարծում եմ` մենք կարող ենք նաև կոնկրետացնել այն բնագավառները, որտեղ կան տնտեսական հետաքրքրություններ մասնավոր հատվածի համար»,- նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ