Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 8 մայիսի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հոբելյանական մեդալներ է հանձնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին։ Շնորհավորելով նրանց Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ` կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մեծ պատիվ է այսօր ձեզ ընդունել կառավարության շենքում և ողջույնի, շնորհակալության խոսքեր հղել այն կենսագրության համար, որ կերտել եք, այն ճանապարհի համար, որ անցել եք։ Իմ հայրը ձեզ պես մասնակցել է պատերազմին։ Նա իր ռազմական ուղին անցել է բելառուսական ճակատում, հաշմանդամ էր։ Հիշում եմ նրա պատմություները, և ինչպես էր մայիսյան այս տոներին մշտապես ոգևորված։ Նա համարում էր, որ մայիսի 9-ը մեր ժողովրդի հպարտության տոնն է, որովհետև հայ ժողովորդն իր մեծ լուման ներդրեց երկրոդ համաշխարհային պատերազմում։ Մենք աննկարագրելի պատմական դրվագներ գիտենք, թե հայ զինվորն ինչ հերոսություններ է գործել պատերազմի ժամանակ։
Համոզված եմ, որ հենց Հայրենական պատերազմի մասնակիցներն էին, որ հաղթանակի ոգևորությունն ու բերկրանքը հաղորդեցին ղարաբաղյան պատերազմի մեր երիտասարդ սերնդին, և մենք հաղթանակներ տարանք նաև ղարաբաղյան ճակատամարտում։ Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից, շնորհավորում եմ ե’ւ ձեզ, ե’ւ ղարաբաղյան ճակատարտում հաղթանակ տարած բոլոր մեր ընկերներին։
Սիրելի վետերաններ, մենք չափազանց բարձր ենք գնահատում ձեր սխրանքները, ձեր անցած ճանապարհը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագահի բարձր հովանավորությամբ միջոցառումների մեծ ծրագիր է իրականացնում, որի նպատակն է մի կողմից` մեր պարտքը կատարել ձեր նկատմամբ, մյուս կողմից` ձեր սխրանքները, ձեր ոգին հաղորդել երիտասարդ սերնդին։ Մեծ պատիվ է ինձ համար, որ այսօր հնարավորություն ունեմ պարգևատրել ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով։ Շնորհավոր ձեր և մեր հիասքանչ տոնը»։

Հանդիպման ընթացքում վարչապետը Հայրենական պատերազմի 14 վետերանի հանձնել է ՀՀ նախագահի պարգևները` «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65 տարին» հոբելյանական մեդալներ։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ