Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 մայիսի 2010

Թվային հեռարձակումը իրականություն կդառնա


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։Հաստատվել է օրակարգը, որից հետո կառավարությունն սկսել է վեց տասնյակից ավելի հարցերի քննարկումը։
 

Նոր օրենքների նախագծեր
 

ՀՀ կառավարության հավանությունն է ստացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ուր ներառված են կառավարության հավանությանն արժանացած ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգից բխող մի շարք նոր հասկացություններ և դրույթներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է օրինագծի` միջազգային պատշաճ փորձաքննություն անցնելու փաստը։ Ավելին, փորձագետները տրամաբանական և խիստ անհրաժեշտ են համարել ոլորտում իրականացվող բարեփոխումը։ Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը խիստ նուրբ է և հաճախ է քաղաքական շահարկման առարկա դառնում։ Նա հավաստել է, որ նոր օրինագիծը հնարավորություն է տալիս մեր երկրում զարգացնել քաղաքական, մշակութային, կրթական, մանկական հեռուստահաղորդումները, բավարարել բնակչության բոլոր խավերի պահանջարկը, ապահովել առողջ մրցակցություն, բայց և կուլ չգնալ շուկայական տնտեսության թելադրանքին։
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և ՀՀ ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին։ Դրանց ընդունումը բխում է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցները զարգացնելու անհրաժեշտությունից։
Վերոհիշյալ երեք նախագծերը կառավարությունն իր որոշումներով համարել է անհետաձգելի։
Կառավարությունը հավանություն է տվել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է հստակեցնել օրենքի որոշ դրույթներ, կարգավորել օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած անհամապատասխանությունները և խթանել զբաղվածության ոլորտում ակտիվ և արդյունավետ քաղաքականության իրականացումը։ Գործադիրը հավանություն է տվել «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որն ուղղված է կանոնակարգելու օրգանական սննդամթերքի ներմուծումն ու արտահանումը, շտկելու օրենքում տեղ գտած բացթողումները, օժանդակելու օրգանական գյուղատնտեսական սնննդամթերք ներմուծողներին և արտահանողներին, ինչպես նաև ապահովելու սպառողների շահերի պաշտպանությունը։ Հավանության է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նպատակ ունի միավորել առևտրային կազմակերպությունների գրանցման և ֆիրմային անվանումների փորձաքննության համար գանձվող պետտուրքերը` նվազեցնելով առևտրային կազմակերպությունների գրանցման համար անհրաժեշտ քայլերի քանակը և ժամկետը։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նպատակ ունի հանրության համար ավելի թափանցիկ դարձնել պետական կառավարման և Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը։ Կառավարությունը նախագծի վերաբերյալ արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի այն։ Կառավարությունն աննպատակահարմար է համարել «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։
Նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Խրախուսվում են ներդրումները


ՀՀ կառավարությունը որոշել է «Գոլդն գրեյպ Արմաս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. մայիսի 1-ից մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. մայիսի 1-ը։ Որոշումն ընկերությանը հնարավորություն կտա Արագածոտնի մարզում խաղողի վերամշակման, գինու և կոնյակի արտադրություն կազմակերպելու նպատակով ներմուծել մոտ 5.2 մլն եվրոյի ժամանակակից սարքավորում, ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ։ Տեղեկանալով, որ դրանց թիվն ավելանալու է, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներդրումները խթանում են արտադրությունը, մեծացնում ապրանքների արտահանման ծավալը, և ընդհանրապես, բնագավառն ինտենսիվ զարգանում է մեր երկրում։ Մյուս կողմից, փոքր տնտեսություններն իրենց հերթին պետք է աչալուրջ լինեն, միավորեն իրենց հնարավորությունները, ստեղծեն ժամանակակից տնտեսություն, որպեսզի կարողանան դիմանալ մրցակցությանը։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը 2009թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերով կատարված աշխատանքի մասին։ Տարվա ընթացքում այդպիսի ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 134 կազմակերպություն, 46 երկրից Հայաստան է ներմուծվել շուրջ 18.94 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ։
ՀՀ կառավարությունը որոշել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված էլեկտրոնային եղանակով և հարկային մարմնից ձեռք բերված ձևերով հարկային հաշիվները կարող են դուրս գրվել օրենքով նախատեսված համապատասխան իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո։
Իր երկու որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկին մի որոշման մեջ։ Փաստաթղթի համաձայն` «Հայփոստ» ՓԲԸ-ում վերստուգող հանձնաժողովի ընտրությունը և դրա գործունեության նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի ըստ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի։ Լրացումներ կատարելով ավելի վաղ ընդունած ութ որոշումներում, կառավարությունը ՊՈԱԿ-ներին սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմից հանել է թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, այն ավելացրել անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմում։
Կառավարությունն իր նիստում որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Երևանի բեռնման և բեռնաթափման» ուղեմաս ՓԲԸ-ին թույլատրել սեփականության իրավունքով իրեն պատկանող Գյումրու մասնաճյուղի էլեկտրական ենթակայանի շենքով և դրա զբաղեցրած հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Որոշմանը կցված տեղեկանքը պարզաբանում է, որ նշված ուղեմասի գույքը և զբաղեցրած տարածքը «Ապավեն» ՍՊԸ-ին օտարելու խնդրանքով դիմել է այդ ընկերության գլխավոր տնօրենը։ 1993 թվականից միջազգային բեռնափոխադրում իրականացնող ՍՊԸ-ն կարիք ունի մեծացնելու իր տեխնիկական բազան, իսկ ուղեմասը գտնվում է «Ապավենի» տերմինալի հարևանությամբ։
ՀՀ կառավարությունը լրացրել և փոփոխել է հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով վիճակահանության և պարգևավճարների տրամադրման իր ավելի վաղ ընդունած որոշումը։ Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կմեծանա շահող հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոնների քանակը, ինչը ֆիզիկական անձանց կշահագրգռի պահանջելու ՀԴՄ կտրոն և միաժամանակ որոշ չափով կբարձրացնի հասարակության հետաքրքրությունը հանրային հսկողության այս մեխանիզմի նկատմամբ։
Հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների արտադրությամբ զբաղվող «Բանաձև» ՍՊԸ առջև դրված խնդիրների արդյունավետ կատարմանը նպաստելու նպատակով կառավարությունը որոշել է 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով նրան հատկացնել ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 15.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը։
 

 Կառավարությունը հաստատել է


- Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ և երրորդ գործողությունների ժամանակացույցը»,
- Գեղարքունիքի մարզպետարանի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը։
Գործադիրը սահմանել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության կոչումներին, նրանց դասային աստիճաններ շնորհելու կարգը և պայմանները, նախարարության քրեակատարողական ծառայողի և քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառման կարգը, նախարարության քրեակատարողական ծառայողների պաշտոնների խմբերի համապատասխանությունը քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին։
 

 Միջազգային համագործակցություն
 

Իր նիստում գործադիրը, ՀՀ օրենդրությանը համապատասխան, 2010թ. մայիսի սկզբին Տաջիկստանի Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով որոշել է Տաջիկստանի կառավարությանը տրամադրելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 100.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման փուլերի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթում սահմանվել են ԱՊՀ մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման երեք փուլերը, ամրագրվել է, որ էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտուրն իրականացվելու է առևտրի ընդհանուր սկզբունքների համաձայն, իսկ կողմերը միջոցներ են ձեռնարկելու իրենց ազգային օրենսդրությունները սույն համաձայնագրին համապատասխանեցնելու համար։ Գործադրի համաձայնությունն են ստացել նաև «Բնական և հեղուկ գազը որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար մասնագետների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի կնքման, «Ստանդարտացման, չափագրման և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին 1995թ. նոյեմբերի 3-ի համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերում միասնական չափագրումների ապահովման գծով համագործակցության մասին» և «ԱՊՀ մասնակից պետությունների և համագործակցության կազմում չընդգրկված պետությունների միջև սահմանային անցակետերի վերահսկողության բնագավառում սահմանապահ զորքերի համագործակցության մասին» 1998թ. նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրությունների ստորագրման առաջարկություններին։
Իր երկու որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում փոխօգնության մասին» և «Էլեկտրաէներգիայի և հզորության տարանցման մասին» համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը։ Դրանցից առաջինի նպատակը վթարների, ինչպես նաև այլ իրավիճակների կանխարգելման և էլեկտրաէներգետիկական օբյեկտներում դրանց հետևանքների վերացման համար փոխօգնության պայմանների ապահովումն է, երկրորդինը` Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի կայուն աշխատանքի և էլեկտրաէներգիայի ու հզորության բաց շուկայի ձևավորման իրավական հիմքի ստեղծումը։
Կառավարությունն իր որոշմամբ համաձայնություն է տվել Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու կոնվենցիայում փոփոխություն կատարելու արձանագրության ստորագրման առաջարկությանը։ Գործադիրը համաձայնել է նաև Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
 

Այլ որոշումներ


ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել Երևանի «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն», «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն», «Չարենցավանի բժշկական կենտրոն», «Բերդի բժշկական կենտրոն», «Մարտունու բժշկական կենտրոն», Լ. Արեշյանի անվան «Վանաձորի N 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ներին և Շիրակի մարզի Աշոցք գյուղի Կամիլիանների միաբանության «Ս. Կամիլո» հիմնադրամին։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ