Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 մայիսի 2010

ՀՀ վարչապետը և Օրենբուրգի նահանգապետը քննարկել են փոխգործակցության խորացման հարցեր




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Օրենբուրգի մարզի նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշևի գլխավորած պատվիրակությանը։ Կառավարության ղեկավարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել հայ-ռուսական ռազմավարական փոխշահավետ համագործակցությունը։
Տիգրան Սարգսյանի և Ալեքսեյ Չեռնիշևի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև փոխգործակցության հետագա խորացման մանրամասներ։ Ընդգծելով տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը` զրուցակիցները խոսել են ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունից։ Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության, սերմնաբուծության, մեքենաշինության, առողջապահության ոլորտներում սերտ կապերի հաստատումը։
Ալեքսեյ Չեռնիշևը բարձր է գնահատել Օրենբուրգի նահանգի հայ համայնքի ունեցած կարևոր դերը մարզի զարգացման գործում։ Առանձնակի ուշադրության է արժանացել անցյալ տարի Օրենբուրգում բացված Հայկական ազգային տան գործունեությունը։ Նշվել է, որ մարզում առկա մեծաթիվ հայկական սփյուռքի մասնակցությունը համատեղ ծրագրերում կխթանի միջմարզային համագործակցությունը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է գործարար շփումների ակտիվացումը բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղղակի կապերի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա ավելի սերտացնել տնտեսական հարաբերությունները։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ