Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 մայիսի 2010

ՀՀ կառավարական պատվիրակությունը մասնակցում է ԵվրԱզԷՍ-ի միջպետական և ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհուրդների նիստերին



Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 26-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը« պաշտոնատար այլ անձինք։
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում ԵվրԱզԷՍ-ի անդամ և դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից և կառույցում հետագա գործակցության առաջնային ուղղությունների քննարկումից հետո հանդիպումը կշարունակվի «1+2+4» ձևաչափով, որին կմիանան պատվիրակության անդամները։ Կառույցի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, դիտորդներ` Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի անունից կտրվի աշխատանքային ճաշ, դրան կհաջորդի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված են ավելի քան քսան փաստաթղթերի նախագծեր` միտված կառույցի անդամ-երկրների միջև համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում, անվտանգության ապահովման բնագավառներում։ Քննարկվելիք հարցերի շարքում առաջնային տեղ է գրավում ԱՊՀ տարածքում տնտեսական համագործակցության բլոկը։
Գործադիր մարմինների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ մասնակից-պետությունների էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնցեպցիայի իրագործման առաջնային միջոցառումների մասին որոշումը։ Նախատեսվում է, որ վարչապետները կհաստատեն ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման փուլերի վերաբերյալ արձանագրությունը։ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն կտան Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական ինստիտուտին կադաստրի, երկրաբանության, քարտեզագրության մասնագետների պատրաստման բազային կազմակերպության կարգավիճակի շնորհման հարցին։ Ուշադրության կենտրոնում կլինի նաև ԱՊՀ երկրների վետերանների կազմակերպությունների առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծման ծրագիրը։
Այսօրվա նիստի օրակարգում է նաև անկախ պետությունների համագործակցության կառույցի գյուղատնտեսական արդյունաբերական համակարգի գործունեության վերաբերյալ որոշման կայացումը։ ԱՊՀ մասնակից-պետությունների վարչապետները քննարկելու են կառույցի 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը նույնպես։ Կառավարությունների ղեկավարները կնախանշեն խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամկետը և վայրը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ