Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 մայիսի 2010

Բարելավվում են բիզնեսի զարգացման պայմանները




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Խրախուսվում են ներդրումային ծրագրերը


ՀՀ կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած իր երկու որոշումները։ Դրանով հնարավոր է դարձել կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողի հաշվառման համարները (ՀՎՀՀ) տրամադրել ՀՀ պետական ռեգիստրի միջոցով, գրանցմանը (հաշվառմանը) զուգընթաց։ Այդ գործընթացի կազմակերպման նպատակով հարկային մարմինը թույլ է տվել իր ավտոմատացված կառավարման համակարգի տվյալների բազայից օգտվել առգիծ ռեժիմով։ Այդպիսով, հարկ վճարողի գրանցումը, ՀՎՀՀ տրամադրումը կիրականացվեն մեկ մարմնի միջոցով` ստեղծելով բիզնեսի զարգացման բարենպաստ պայմաններ։ Նույն նպատակով կառավարությունն իր որոշումներով հաստատել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու համար ՀՎՀՀ տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը, դիմումի ձևը, հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը, վկայականի ձևաթուղթը, ՀՀ ԿԲ կողմից գրանցում ստացած կազմակերպություններին հարկային հաշվառման վերցնելու համար ՀՎՀՀ տրամադրման դիմումում լրացման ենթակա տվյալների ցանկը, դիմումի ձևը, հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը և վկայականի ձևաթուղթը։ Այս հարցը համակողմանիորեն կարգավորելու նպատակով կառավարությունը հանդես է եկել նաև օրենսդրական նախաձեռնությամբ` հավանություն տալով «Հարկերի մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ այս ոլորտին վերաբերող որոշումները լուրջ խթան կհանդիսանան մեկ պատուհանի սկզբունքը արմատավորելու գործում։ Հաջորդ որոշմամբ սահմանվել է մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման կարգը։
Կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, որոշել է մինչև երեք տարի ժամկետով հետաձգել «Սարանիստ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը։ Դրա շնորհիվ ընկերությունը կկարողանա ներմուծել 1.5 մլն ԱՄՆ դոլարի ապակյա տարաների արտադրության ժամանակակից սարքավորումներ, բացել 60 նոր աշխատատեղ։ Վարչապետի դիտարկմամբ սա նմանօրինակ արտոնություն ստացած ութերորդ ընկերությունն է։ «Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումային ծրագրերը ենթարկվեն մոնիտորինգի և դրա արդյունքները ներկայացվեն հանրությանը, որը մտավախություն չպետք է ունենա միջոցների ոչ նպատակային ծախսման վերաբերյալ», - նշել է Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը որոշում է ընդունել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ՀՀվարչական սահմաններում գտնվող որոշ
տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին»։ Որոշումը շոշափում է ավելի քան 800 բնակիչների շահերը, իսկ շինարարությունն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է բնապահպանական, պատմամշակութային մանրակրկիտ փորձաքննություն, քանի որ, ինչպես նկատել է ՀՀ վարչապետը, անհնար է, որ այդպիսի լայնածավալ շինարարության ընթացքում շրջակա միջավայրը և նյութական մշակույթի արժեքներն անխաթար պահելու հարց չծագի։
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3,500.0 հազար դրամ է հատկացրել «Վանաձորի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի նորոգման և վերափոխման աշխատանքի համար։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի շինարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա հատկացնելու համար իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրել է 10,000.0 հազար դրամ։ «Մեդիամաքս» գործակալության նախաձեռնած «Ռոքն օգնում է Հայաստանին, Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով նախատեսվում է վերակառուցել վերը նշված դպրոցը։ Այդ նպատակով ՀՕՖ-ը բացել է հատուկ հաշվեհամար, ուր փոխանցվելու է ս.թ. մարտին Երևանում տեղի ունեցած Իեն Գիլանի բարեգործական համերգներից գոյացած հասույթը` 18,327.0 հազար դրամը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև հավելել է, որ մտադրություն կա Հայաստանում անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոն, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ։
Վերաբաշխում կատարելով 2010թ. պետբյուջեում և փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում, գործադիրն իր պահուստային ֆոնդից 152296.28 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` այս տարվա գարնանային վարարումներից Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում Արաքս գետի ափի 475 մետր երկարությամբ արգելաթմբի վերականգնման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ նկատել է, որ առաջիկայում հավանաբար դարձյալ ծախս կպահանջվի, քանի որ վարարման սեզոնը չի ավարտվել, ու անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրա բացասական հետևանքները։
Իր նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշման մեջ։ Դա պայմանավորված է կրթական ծրագրերի իրականացման արտոնագրման ենթակա գործունեության տեսակների առանձին օրենքներով և կարգերով չկարգավորվող հարաբերությունները արտոնագրի ներդիրի միջոցով սահմանելու անհրաժեշտությամբ։ Ակնկալվում է, որ որոշման կիրառման շնորհիվ ավելի արդյունավետ կդառնա կրթական ծրագրերի իրականացման համակարգը։
Գործադիրն ընդունել է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ անդամ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին» որոշումը, որի համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը իր պահուստային ֆոնդից հատկացրել է ոչ ավելի, քան 59,732.3 հազար դրամ։ Դրանով փոխհատուցվելու են ԱԱՀ և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով կատարված (կատարվելիք) մուծումները։
 

 

Ներկայացվելու են ՀՀ Ազգային Ժողով


ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև «Փոխըմբռնման վերաձևակերպված հուշագրի» կնքման առաջարկությանը։ Սա նշանակում է, որ հիմնադրամը շարունակելու է աղետի գոտու մարզերում նախորդ տարիներին ծայր առած դպրոցաշինության ծրագիրը` այդ նպատակին տրամադրելով 12 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Լինսիի» գործընկերներին և նշել, որ դպրոցաշինությունը հիմնադրամի իրականացրած ամենահաջողված ծրագիրն է, որի շնորհիվ մեզանում ներդրվեցին շինարարության լավագույն չափանիշներ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով ի թիվս այլ խնդիրների կհստակեցվեն ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի` իր երեխային կամ խնամարկյալին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու և նրա փոխարեն նրա կենսաթոշակն ստանալու դրույթները, օրենքով կկարգավորվի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու հարցը և այլն։ Գործադրի հավանությունն է ստացել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումով կապահովվեն ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումը և վճարումը դրա իրավունքն ունեցող անձանց` լուծում տալով ծագած մի շարք խնդիրների։
Կառավարությունն առարկություն չունի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրինագծի նպատակն է հստակեցնել պատգամավորի կողմից կառավարությանը բանավոր և գրավոր հարցերով դիմելու կարգը։ Առարկություն չի հարուցել նաև ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Ռաֆիկ Պետրոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կվերացվի օրենքում եղած անճշտությունը։
Քննության առնելով ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում» և մի շարք այլ օրենսգրքերում և օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, կառավարությունն արել է մի շարք բովանդակային և խմբագրական առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի նախագիծը։
«ՀՀ մաքսային օրենսգրքում» և այլ օրենսգրքերում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ։ Կառավարությունն աննպատակահարմար է համարել նախագծերի փաթեթի ընդունումը, քանի որ ներկայացված բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են սննդամթերքի անվտանգության ոլորտին, արդեն իսկ կարգավորված են ՀՀ գործող օրենքներով։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ դատական օրենսգրքում» և մի շարք այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը չի բխում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական ակտի բողոքարկման սկզբունքներից։
Վերը նշված հուշագրի և օրենքների նախագծերը, ինչպես նաև կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
 

Կառավարությունը հաստատել է


- ՀՀ քաղաքացիների զինվորական հաշվառման կարգը, որի ընդունումը կնպաստի զինված ուժերի և այլ զորքերի համալրման գործընթացի պատշաճ կազմակերպմանն ու երկրի պաշտպանունակության ամրապնդմանը,
- Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010թ. ծրագիրը, որը կհանդիսանա պիլոտային և որի իրականացման փուլերում կձևակերպվեն աշխատանքի այն բոլոր սկզբունքները, որոնք կկազմեն ապագա բիզնես ինկուբատորի հիմքը,
- ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող և Երևանի քաղաքապետարանի ուսումնական հաստատությունների 2010-2011թթ. ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ ՀՀ նախարարությունների, ՀՀ ԿԱ մարմնի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի հնարավորինս սահուն ընդգրկվել համաեվրոպական գիտատեխնիկական, գիտակրթական և տնտեսական տարածք, կնպաստի միջազգային շուկայում հայրենական տնտեսության ուրույն տեղի ձեռքբերմանը և այլն։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել են ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2010-2014թթ. գերակայությունները։ Գործադրի հավանությունն է ստացել ՀՀ տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորման հայեցակարգը։


Այլ հարցեր

Գործադիրն իր նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով Չինաստանը ՀՀ կառավարությանը տրամադրելու է 20 մլն յուանի անհատույց օգնություն` կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման համար։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարությունների միջև «Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը և այն ստորագրելու լիազորությունը վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ առողջապահության նախարարներին։
Իր նիստում կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսավորել հունիս ամսվա ընթացքում Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը` այդ նպատակով ԿԸՀ-ին հատկացնելով 16.211.595 դրամ, իսկ ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 2.573.128 դրամ։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարբեր ժամկետներով տարկետում է տվել հինգ անձի։ Սույն որոշումներն ուժի մեջ են մտնում պայմանագրերի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել Գեղարքունիքի մարզի «Բի-բի-ջի» բժշկական կենտրոն» և «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ