Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 հունիսի 2010

Ստորագրվել է հայ-չինական համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին



Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին։ Երկու երկրների կառավարություններն ստորագրել են նաև նամակ և ուղերձ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ու նամակ և ուղերձ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից։ Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից՝ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ֆու Ցզըինը։
Համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց օգնության տրամադրում 20 միլիոն չինական յուանի չափով, որն ուղղվելու է տեխնիկական-տնտեսական համագործակցության ծրագրի իրականացմանը։ Նամակով և ուղերձով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հատկացրել է շտապ օգնության 88 մեքենա։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ