Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 4 հունիսի 2010

Շարունակվում է պետական գերատեսչությունների համագործակցությունը ԵՄ խորհրդատվական խմբի հետ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի անդամներին Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար։ Հյուրն ընդգծել է, որ ԵՄ խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներին։
ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն ներկայացրել է համագործակցության ընթացքը` անդրադառնալով արձանագրված արդյունքներին և հետագա քայլերին։
Կողմերը քննարկել են փոխգործակցության ընթացիկ հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է արվել արտաքին պետական պարտքի կառավարման, առևտրի տեխնիկական խոչընդոտների հաղթահարման և մաքսային ոլորտի խնդիրներին։ Խոսվել է Ազգային Ժողովի հետ ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ Կարևորվել է նաև հաղորդակցության ոլորտում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
ՀՀ պետական գերատեսչություններին կից գործող ԵՄ խորհրդատվական խմբի անդամները հանդես են եկել զեկույցներով համապատասխան պետական մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքների մասին և ներկայացրել ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ