երկուշաբթի, 7 հունիսի 2010
Ի գիտություն կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը հունիսի 8-ին, ժամը 12։30-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.«Ներդրումային քաղաքականություն և նոր աշխատատեղեր»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը։