Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 7 հունիսի 2010

Վարչապետը կարևորում է զբոսաշրջության ոլորտում իտալական փորձի կիրառումը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի միջև երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը տնտեսական ու մշակութային ոլորտներում։ Նա կարևորել է համագործակցության առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը և տնտեսական կապերի բազմազանության ապահովումը։
Կառավարության ղեկավարն ընդգծել է Միլանի նահանգի և Կոտայքի մարզի միջև ուղիղ կապերի հաստատման ու զարգացման կարևորությունը` նպատակաուղղված փոխշահավետ ծրագրերի իրականացմանը։ Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել իտալական ընկերությունների ներդրումային կապիտալի ընդլայնումը Հայաստանում` կարևորելով, մասնավորապես, Դիլիջանում ֆինանսական կենտրոնի կառուցումը։ Բարձր է գնահատվել իտալացի մասնագետների մասնակցությունը Գյումրիում իրականացվող ծրագրերին։
Զրուցակիցները քննարկել են հայ-իտալական տնտեսական փոխշահավետ գործակցության խորացման մանրամասներ։ Հեռանկարային է համարվել համագործակցության ընդլայնումը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զբոսաշրջության ոլորտում իտալական փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյը կարևորել է Միլանի հայ համայնքի դերը հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։ Խոսելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցի մասին` Բրունո Դապեյը տեղեկացրել է, որ 2006 թվականին նահանգային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկու փաստաթուղթ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ