Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հուլիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Տեդո Ջափարիձեին: Կողմերը նշել են, որ հայ-վրացական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, բնականոն են զարգանում: Վերջին մեկ-երկու տարիներին այդ հարաբերություններին առավել ակտիվություն են հաղորդել Հայաստանի և Վրաստանի նախագահների փոխայցելությունները, գործնական շփումները կառավարությունների և առանձին գերատեսչությունների միջև: Միաժամանակ նրանք ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները դեռևս հեռու են այն մակարդակից, որը կհամապատասխաներ հայ և վրաց ժողովուրդների միջև դարերով ձևավորված պատմական կապերին: Անդրադառնալով անվտանգության խնդիրներին՝ Անդրանիկ Մարգարյանը և Տեդո Ջափարիձեն նշել են, որ անվտանգություն հասկացությունն այսօր զգալիորեն ընդլայնել է իր սահմանները, ներառելով ոչ միայն ուժային ոլորտները, այլև տնտեսական գործընթացները: Նրանք առնվազն անբնական են համարել, որ Հայաստանն ու Վրաստանը, այս կամ այն չափով համագործակցելով տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում, մինչև օրս չունեն հայ-վրացական տնտեսական որևէ համատեղ ծրագիր: Տեդո Ջափարիձեն առաջարկել է, թեկուզև սկզբում փոքր բիզնեսի սահմաններում, ստեղծել համատեղ ձեռնարկություններ և այդ ոլորտում ակտիվ համագործակցության հիմք դնել: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ ողջունելով տնտեսական կապերի աշխուժացման վրացական կողմի պատրաստակամությունը, նշել է հատկապես տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության խթանումը, մասնավորապես էներգետիկ հոլդինգի ստեղծման գաղափարի իրականացումը: Վարչապետը վերստին ընդգծել է Ջավախքի զարգացման ծրագրին Հայաստանի կառավարության մասնակցության պատրաստակամությունը, կարևորել է մոտ ժամանակներս հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի անցկացումը՝ տնտեսական որոշակի խնդիրների քննարկման նպատակով: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար նա կարևորել է նաև երկաթուղային ճանապարհի վերագործարկումն ու միասնական սակագների սահմանումը, որի մասին երկկողմ հանդիպումների ժամանակ բազմիցս է խոսվել: Տեդո Ջափարիձեն հավաստել է, որ աբխազական երկաթուղու վերաբացումը շահավետ է նաև Վրաստանի համար, ու աբխազական հակամարտության լուծմանն ուղղված առաջին իսկ դրական քայլերի դեպքում երկաթուղին կվերագործարկվի: Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են հայ-վրացական քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանային անվտանգության խնդիրները միասնաբար լուծելու իրենց պատրաստակամությունը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ