Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 12 հունիսի 2010

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ցավակացան ուղերձ է հղել Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանի մահվան կապակցությամբ` որում մասնավորապես ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանի անժամանակ մահվան մասին` մարդու, ով անմնացորդ նվիրումով ծառայում էր իր հայրենիքին ու ժողովրդին։ Իմ ցավակցություններն եմ հայտնում Վարդգես Մաթևոսյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։ Վշտի ծանր պահին մաղթում եմ ուժ և ոգու արիություն»։

 

 

 

Կենսագրական տվյալներ

Վարդգես Մաթևոսյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1 փետրվարի, 1945 թ., Եղեգնաձորի շրջան, գ. Աղավնաձոր

Կրթություն
1961-1966 թթ. - Երևանի գյուղմեխանիզացիայի և էլեկտրիֆիկացիայի տեխնիկում
1974-1980 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի «Ավտոմոբիլներ և տրակտորներ» ֆակուլտետ, որակավորումը` ինժեներ-մեխանիկ։

Աշխատանքային գործունեություն
1969-1970 թթ. – Աղավնաձորի սովխոզ` վարորդ, մեխանիկ
1970-1971 թթ. – Տոլյատի քաղաքի «Ավտովազ» գործարան` փականագործ
1971 թ. – Վոլժսկի ավտոմոբիլային գործարան` փականագործ
1971-1977 թթ. – Երևանի ավտոմոբիլային գործարան` ինժեներ, «Ավտովազ» գործարանի ներկայացուցիչը Հայաստանում
1977-1980 թթ. – Արարատի «Ավտովազ» տեխնիկական սպասարկման միավորում` վարպետ
1980-1993 թթ. - «Արարատ-լադա» «Ավտովազ» տեխնիկական սպասարկման միավորում` տնօրեն
1993-1999 թթ. - Երևանի թիվ 4 հացի գործարան` գործադիր տնօրեն
1999-2003 թթ. - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի
մշտական հանձնաժողովի անդամ
2003-2007 թթ. - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
2007 թ. հունիսի 14-ից` ՀՀ Վայոց ձորի մարզպետ։

Այլ տվյալներ
Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան», «Արամ Մանուկյան» մեդալներով, ՀՀ ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով։

Կուսակցական պատկանելությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած։ Երկու որդի և մեկ դուստր։

 

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ