Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 հունիսի 2010

Ինստիտուտը վերածվում է գիտական գերազանցության կենտրոնի





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Ստեղծվում է Ազգային գիտական լաբորատորիա


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2009թ. մայիսի 20-ի «Փորձագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշմամբ ստեղծված Միջազգային փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա մշակված ինստիտուտի զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին։ Ինստիտուտի հեռանկարային զարգացումն ապահովելու, կառավարման բարեփոխում իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն իր հաջորդ որոշմամբ տվյալ կազմակերպությունը վերանվանել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ գործող միջազգային փորձագիտական հանձնաժողովին, որին անդամակցում են տարբեր երկրների աշխարհահռչակ գիտնականներ և մասնագետներ և որը մեծ ջանք ներդրեց իր աշխատանքը հաջողությամբ կատարելու համար։ Առաջիկայում ևս մեր կարևորագույն ծրագրերի քննարկման փուլում խորհուրդ ենք հարցնելու անվանի գիտնականներից, որոնց մասնագիտական եզրակացությունները ճանաչում կունենան ամբողջ աշխարհում։ Այնուհետև վարչապետը նշել է, որ չնայած ծրագիրն ունի նաև ընդդիմախոսներ, սակայն հեղինակավոր հանձնաժողովը չի կասկածում, որ հետևողական լինելու դեպքում Ազգային գիտական լաբորատորիան իրոք կդառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն։
 

Հոգացողության առարկան մշակույթն է
 

ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում (15 թվական)» և «Խաչքարի մոտ» որմնանկարներն ամրացնելու, ՀՀ կառավարության N 1 շենք տեղափոխելու և վերականգնելու ծախսն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 20000.0 հազար դրամ։ Ավելի վաղ գործադիրը գումար էր տրամադրել Մինաս Ավետիսյանի մեկ այլ` «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը տեղափոխելու և Ջաջուռի թանգարանում տեղադրելու համար։ Այժմ տեղափոխվելիք որմնանկարները ավելի քան երկու անգամ մեծ են նախորդից, ուստի դրանց վերականգնման և տեղափոխման համար կպահանջնվի շուրջ 20000.0 հազար դրամ։ Դրանով իսկ որմնանկարները վերջնականապես կփրկվեն անդառնալի ոչնչացումից։ Տեղեկանալով, որ դեռևս հստակեցված չէ ևս մոտ մեկ տասնյակ արժեքավոր որմնանկարների ճակատագիրը, ՀՀ վարչապետը մշակույթի նախարարությանն առաջարկել է դրանք աճուրդի կամ այլ ձևով օտարելու միջոցով տրամադրել մասնավոր այն ընկերություններին, որոնք կուզենային իրենց գրասենյակներում ունենալ Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները։ Ընդ որում, պայմանը պետք է լինի այն, որ որմնանկարները վերականգնվեն և հասանելի լինեն մարդկանց։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահի համար «Սթենվեյ» ռոյալի ձեռքբերման նպատակով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար նախարարությանը հատկացրել է 62897.4 հազար դրամ։ Գնումը կատարվելու է Համբուրգի «Սթենվեյ և որդիներ» գործարանից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ վերջին ժամանակներս դասական երաժշտության բնագավառում ունենք բացառիկ նվաճումներ։ Հայաստան են այցելում աշխարհահռչակ երաժիշտներ և խմբեր, ուստի հրատապ է մեզանում եղած երաժշտական գործիքակազմը նորացնելու խնդիրը։ Վարչապետը հույս է հայտնել, որ դասական երաժշտության սիրահարները բավարարված կլինեն կառավարության այս որոշումով։
ՀՀ կառավարությունը կայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն հողամաս հատկացնելու որոշում և Արագածոտնի մարզպետին պարտավորեցրել ՀՀ մշակույթի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշտել Սաղմոսավանք համայնքի վարչական սահմանում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից «Սաղմոսավանք» վանական համալիրի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանը։ Եռամսյա ժամկետում ՀՀ անունից եկեղեցու հետ կկնքվի նշված հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր։


Ոռոգման ջուրը մեղրեցիներին կտրվի 50 տոկոս զեղչով


ՀՀ կառավարությունը վերաբաշխել է 2010թ. պետբյուջեն, փոփոխել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և պահուստային ֆոնդից 227873,2 հազար դրամ հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետկոմին, այդ թվում` Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։ Որոշման հաջորդ կետով գործադիրը Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 4740,0 հազար դրամ։ Եվս 7000.0 հազար դրամ է տրամադրվել միգրացիոն պետական ծառայության աշխատակազմում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման համար։
Կառավարությունն Արմավիրի մարզի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, քանդման ենթակա Ակնալիճ համայնքի Նաիրյան թաղամասի N 1 բազմաբնակարան շենքի բնակիչների վերաբնակեցման` բնակարանային խնդրի լուծման նպատակով շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար հատկացրել է 61,191 հազար դրամ։
Գործադիրը որոշել է հայերեն տպագրել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որը կիրառելու է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը և որը հնարավորություն կտա զգալիորեն պարզեցնել և առավել արդյունավետ դարձնել հաշվապահական հաշվառումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի ոլորտին վերաբերող միջազգային ստանդարտն ընդունելուն պես այն կարող է անարգել կիրառվել մեր երկրում` առանց սպասելու փաստաթղթի հայերեն թարգմանությանը։ Գործնականում, սակայն, ձեռնարկատերն ստիպված է երբեմն կիրառել և՛ հին, և՛ նոր ստանդարտը` կատարելով չարդարացված ծախսեր։ Այս խնդիրը պետք է լուծվի` եթե նույնիսկ օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն լինի։
Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևանի Պ. Ադամյան 14 հասցեում գտնվող շենք-շինությունները, պարիսպը և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնահատել և գնահատված արժեքով ամրացնել «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ-ին, որից հետո նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՄԱԿ-ին` երևանյան գրասենյակի գործունեությունն ապահովելու համար։ Մեկ այլ որոշմամբ վերը նշված ՊԿՀ-ի գույքի կազմից հետ է վերցվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 14 հասցեում գտնվող շենքի 534.22 քառ. մետր տարածքը և ամրացվել «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» ՊԿՀ-ին` հիմնարկի կարիքները հոգալու համար։
Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը կադաստրային քարտեզագրումն ավարտած համայնքների քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծել սեփականության իրավունքով նրանց պատկանող անշարժ գույքի նկատմամբ չիրականացված իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքը կատարել անվճար` կադաստրի տարածքային ստորաբաժանումների մատուցած ծառայություններից ստացվող եկամտի հաշվին։


Այլ հարցեր


Իր նիստում կառավարությունը քննարկել է պետական նպաստների համակարգում տեղեկատվության հավաքման արդյունավետության բարձրացման հայեցակարգը։ Սույն իրավական ակտի կիրառումից ակնկալվում է պետական միջոցների օգտագործման արդյունավետության, ընտանեկան նպաստի ծրագրի հասցեականության, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության մեծացում։ Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է մեկ անգան ևս բազմակողմանիորեն ուսումնասիրել փաստաթուղթը և հետո միայն ներկայացնել կառավարություն։ Կառավարության հավանությունն են ստացել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի օրինակելի պայմանները։ Որոշման նպատակը հիվանդանոցներում «հաստատություն-հաճախորդ» պայմանագրի ինստիտուտի ներդրումն է, ինչը 2010թ. փորձնական կիրառություն կգտնի Երևանի, Գյումրու, Վանաձորի հիվանդանոցներում։
Կառավարությունը հաստատել է քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները, որոնք կապահովեն զենքի փոխադրման թույլտվության, ձևակերպման և անվտանգության հսկողության միջոցառումների համապատասխանեցումը ԻԿԱՕ և Եվրամիության չափանիշներին։ Հաստատվել է նաև Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրով անցկացված և ծրագրի կառավարման խորհրդի հավանությանն արժանացած «Արթիկ քաղաքի և տարածաշրջանի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Արտեզիա» և «Սանլորետ» ՍՊԸ-ների կոնսորցիումը։
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 1999թ. փետրվարի 18-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային համաձայնագրում միջոցների վերաբաշխում կատարելու առաջարկությանը։ Որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ վարկային համաձայնագրի իրականացման ընթացքում տնտեսվել է որոշակի գումար, որը նպատակահարմար է օգտագործել լրացուցիչ համանման աշխատանքի կատարման և ծրագրի արդյունքն առավել ամբողջական դարձնելու նպատակով։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետով տարկետում է տվել յոթ անձի։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ