Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 19 հունիսի 2010

«Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի իրականացման չափանիշները կվերանայվեն





Այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում քննարկվել և հաստատվել է խորհրդի 2010 թվականի գործունեության ծրագիրը և աշխատակարգը, ինչպես նաև ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի 2010 թվականի գործունեության ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ և աշխատանքային խմբեր ստեղծելու հարցը։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը զեկուցել է, որ 2010թ. խորհրդի գործունեության ծրագիրը մշակելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ըստ նրա` այս տարվա ծրագիրն ունի որոշակի առանձնահատկություններ։ Այն բաղկացած է ութ հիմնական ուղղություններից` խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպչական խնդիրներ, ՀՀ-ում իրականացվող երիտասարդական քաղաքականության գնահատում, առաջարկությունների մշակում, երիտասարդական քաղաքականության նորմատիվ իրավական հենքի զարգացում, երիտասարդական քաղաքականության միջգերատեսչական համագործակցություն մարզերում և համայնքներում իրականացվող երիտասարդական քաղաքականություն, հայրենասիրական և հոգևոր մշակութային խնդիրներ, Արցախ-Հայաստան երիտասարդական ծրագրեր, միջազգային համագործակցության զարգացում։
Խորհուրդը հաստատել է նաև ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի հիմնական առաջնայնությունները 2010-2011 թթ. համար։
Նիստի ընթացքում ներկայացված դրամաշնորհային ծրագրերի նոր համակարգն արմատապես փոխում է երիտասարդական ՀԿ-ների ֆինանսավորման մեխանիզմը։ Այդ համակարգով բոլոր դրամաշնորհային հայտերը և հայտերի հաշվետվությունները կներկայացվեն առցանց և հասանելի կլինեն հասարակության լայն շերտերին։ Համակարգը կնպաստի երիտասարդական ոլորտում պետական կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։ Այս հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ցանցում ընդգրկել ուսանողական խորհուրդներին, մարզային և համայնքային երիտասարդական ակումբներին ևս, դրանով իսկ ապահովելով ու խրախուսելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը իրականացվելիք ծրագրերին։

Խորհրդի նիստում անդրադարձ է եղել «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման ընթացքին։ Կառավարության ղեկավարի խոսքով, ծրագրի հաստատման առաջին իսկ օրվանից աշխատանքային խմբում տարբեր կարծիքներ կային պայմանների մասին։ «Մասնավորապես, կարծիք կար, որ շատ արագ այս երեք միլիարդ դրամը կսպառվի  և մենք ստիպված կլինենք նոր միջոցներ տրամադրել։ Ես չէի կիսում այդ կարծիքը և համոզված էի, որ մեր սահմանած չափանիշները բավականին խիստ են, և, միգուցե, ծրագրի սկզբի համար արդարացված, որպեսզի մենք կարողանայինք ապրոբացիայի ենթարկել մեր մեթոդաբանությունը, ինչպես նաև բանկերը պատրաստ լինեին դրան։ Մենք պետք է կարողանայինք ծրագիրը վերահսկել, օգտվելու կարգերը պետք է հասնեին բոլոր համայնքեր առևտրային բանկերի միջոցով, բայց այսօրվա նախնական գնահատականները ցույց են տալիս, որ իրականում ծրագիրը դանդաղ է առաջ գնում, և մենք պետք է անդրադառնանք վարկային պայմաններին»,- ասել է Տիգրան Սարգսյանը` ընդգծելով, որ պետք է առաջնային վճարի գումարը վերանայվի, ինչպես նաև ժամկետներն ու տոկոսադրույքները, որպեսզի երիտասարդների համար հասանելիությունը ավելի մատչելի լինի։ «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ հակառակ պատկերը լինի` հայտերը տասնապատկվեն ու ավելի շատ լինեն։ Բանկերը բավականին կոնսերվատիվ են մոտենում այս հարցին, որովհետև ռիսկերն ամբողջությամբ իրենց վրա են` վարկերի վերադարձելիության հետ կապված։ Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք սուբսիդավորման չափանիշներին և տոկոսադրույքներին` հնարավորին չափ երիտասարդների մասնակցությունն ապահովելու համար։ Համենայն դեպս, առաջին փուլի արդյունքներն այդ մասին են վկայում։ Երևի թե մենք նորից պետք է հավաքենք մեր աշխատանքային խումբը Կենտրանական բանկի աշխատակիցների հետ միասին և ևս մեկ անգամ անդրադառնանք այս խնդրին։ Մենք պատրաստ ենք ավելացնել ֆինանսավորման միջոցներն այս ծրագրի համար և նույնիսկ պատրաստ ենք ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններին ծրագրի հաջող իրականացման համար»,- նշել է գործադիրի ղեկավարը` կարևորելով դրա նշանակությունը։ Ըստ նրա` հնարավոր է` առաջին փուլում մարզերի համար ստեղծվեն ավելի մատչելի պայմաններ` տարածքային համաչափ զարգացման գերակայությունը կառավարության ծրագրերում ավելի ընդգծված երևալու համար, էապես մեղմացվեն պայմանները համայնքային հայտերի վերաբերյալ։ «Այսինքն, եթե մարզերում, համայնքներում կլինեն այդպիսի հայտեր, ապա կփորձենք ավելի արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրել։ Կտեսնենք` ինչպիսի կախվածություն կա այդ պայմանների մեղմացման միջև և հայտերի քանակի ավելացման։ Եթե զգանք, որ այդ կապն աշխատում է, ապա կփորձենք հետագայում տարածել հանրապետության ամբողջ տարածքով մեկ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Նրա համոզմամբ, այս հարցը պետք է դարձնել հրապարակային քննարկման առարկա, որովհետև հասարակության մեջ հիպոթեքային ծրագրերից օգտվելու հետաքրքրությունը բավականին մեծ է։ «Բայց, չնայած դրան, իրականում, ցավոք, հազարավոր երիտասարդներ չկարողացան բավարարել ներկայիս սահմանած պայմանները։ Դրա համար, մենք, ունենալով այսպիսի չափանիշներ, խոստանում ենք ձեզ վերանայել դրանք»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

 

 

 

 

 


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ