Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 հունիսի 2010

Ստորագրվել է համաձայնագիր «ՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին»





ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք չափազանց կարևորում ենք Քուվեյթի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը։ Այն ճանապարհը, որ միասին անցել ենք, բավականին հուսադրող է։ Համոզված եմ, որ ձեր այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների խորացմանը»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել մասնավորապես հանքարդյունաբերության, զբոսաշրջության զարգացման և օդային հաղորդակցության բնագավառներում երկու երկրների միջև գործարար կապերի աշխուժացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով կարևորվել է Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծումը։
Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար և փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետի ողջույնները։
ՀՀ վարչապետն իր հերթին ողջույններ է փոխանցել գործընկերոջը` Քուվեյթի Պետության վարչապետին և Հայաստան այցի հրավերը։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին ստորագրել են «ՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը նպատակաուղղված է երկու պետությունների միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ