երեքշաբթի, 29 հունիսի 2010
Տիգրան Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յորգ Ռոսբախին և Շվեյցարիայի տեխնոլոգիաների ֆեդերալ ինստիտուտի պրոֆեսոր Լեոնիդ Ռիվկինին։ Միջազգային փորձագետները Հայաստան են ժամանել` մասնակցելու «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի շրջանակներում հունիսի 30-ին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կայանալիք գիտաժողովին։
Խոսելով «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման ծրագրի մասին` վարչապետն ընդգծել է, որ այն կնպաստի Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունների զարգացմանն ու միջազգային համագործակցության խթանմանը։ Այդ համատեքստում կարևորվել է միջազգային փորձագետների մասնակցությունը հետագա աշխատանքներին։