Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 հուլիսի 2010

Մարզերում ստեղծվում են նոր աշխատատեղեր




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, նա ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք։


Վերացվում են աղետի հետևանքները


ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3571614.09 հազար դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` բնածին և տարերային աղետների հետևանքով սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և նախագծային աշխատանքի կատարման համար։ ՀՀ վարչապետը նշելով, որ հորդառատ տեղումները աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում. ուշադրություն է հրավիրել կատարվող աշխատանքի որակի վրա, միաժամանակ նշել է ամռան բարենպաստ եղանակն արդյունավետ օգտագործելու և տարերքի հետևանքը հնարավորինս արագ վերացնելու կարևորությունը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և 113,000.0 հազար դրամ հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ մարզերում 2010թ. մարտի 15-ին և 16-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով դպրոցական շենքերի տանիքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ կարևորել է նշված աշխատանքը մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը` ս.թ. սեպտեմբերի 1-ը ավարտելու անհրաժեշտությունը։
 

Տրվել է մաքսային արտոնություն


ՀՀ կառավարությունը թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված այդ ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 5-ը։ Հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով հիշյալ ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիա, կատարել մոտ 5 մլն ԱՄՆ դոլար ներդրում` Արտաշատ քաղաքում կառուցելով շենքեր և շինություններ։ Մինչև տարեվերջ կկատարվի ևս 22 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում` դրա ընդհանուր թիվը հասցնելով 27 մլն դոլարի։ Արդյունքում ակնկալվում է ստեղծել մինչև 220, հետագայում` ևս նույնքան աշխատատեղ։ Կառավարության այս որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը, մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը։
Գործադիրը որոշել է «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. հուլիսի 1-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. հուլիսի 1-ը։ Ընկերությունը, որը միջազգային բեռնափոխադրումներ է կազմակերպում դեպի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ, նախատեսում է Հայաստանից թարմ մրգեր արտահանել նշված ուղղություններով։ Ծրագրով նախատեսվում է կատարել մոտ 11 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ստեղծել առնվազն 150 նոր աշխատատեղ։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդի հաշվին Շիրակի մարզպետարանին հատկացնել 15,861.4 հազար դրամ, Լոռու մարզպետարանին` 14,616.7 հազար դրամ, Շիրակի Սարակապ, Արևշատ և Նոր Կյանք, Լոռու Սպիտակ և Վանաձոր համայնքներում «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ դպրոցական շենքերի հիմնանորոգման և նոր մասնաշենքների կառուցման աշխատանքները սահմանված ժամկետից շուտ` 2011թ. սեպտեմբերի 1-ին ավարտին հասցնելու համար։
Գործադիրը որոշել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի N 171/1 հասցեում գտնվող 2043,76 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած հողատարածքը ամրացնել «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ-ին և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային։ Մարզական նորակառույցի շահագործումը կնպաստի լուծել քաղաքի այդ թաղամասում բնակվող երեխաների զբաղվածության խնդիրը, բացել նոր աշխատատեղեր։
Իր նիստում ՀՀ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած երեք որոշումներում, ինչը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ։
Կառավարությունը որոշել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով 2010թ. սեպտեմբերի 11-17-ը Կոտայքի մարզում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնի քաղաքի շրջակայքում «Արմենիա 2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու նպատակով նախարարությանը հատկացնել 101,308.5 հազար դրամ։ Վարժանքին, որի ֆինանսավորումն իրականացնելու են ՆԱՏՕ-ն, գործընկեր երկրները և ՀՀ-ն, մասնակցելու է 1000-ից 1200 մարդ։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ նախագահի 2001թ. հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով Տեղեկատվական տոխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) կազմում ռոտացիոն սկզբունքով ընդգրկվել է ոլորտի առաջատար չորս ընկերություն, լուծարման պատճառով ցուցակից հանվել երեք ընկերության տնօրեն։ Հրամանագրի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահի աշխատակազմ։


Կառավարությունը հաստատել է


- ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով ՀՀ օգտին կատարված նվիրաբերությունների միջոցների օգտագործման և տվյալ տարվա պետբյուջեում հաշվառման կարգը և ուժը կորցրած ճանաչել նախորդ նույնաբովանդակ փաստաթուղթը,
- «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման թույլտվության տրամադրումը շահագրգիռ այլ պետական մարմինների հետ համաձայնեցնելու կարգը»` դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին պարտավորեցրել ՀՀ քաղաքաշինության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը բավականին հաջողված փաստաթուղթ է, և ինքը հանձնարարել է պարգևատրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են դրա ստեղծմանը։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունն իր նիստում քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հակամենաշնորհային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել հակամենաշնորհային օրենսդրությունը, ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքները` դրանով իսկ միավորել այդ երկու հանձնաժողովները։ Գտնելով, որ այս նախաձեռնությունը լուրջ հիմնավորման կարիք ունի և օրինագծի դրույթները հակասում են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքին, ՀՀ կառավարությունը դեմ է նախագծի ընդունմանը։ Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որով առաջարկվում է ապաստան հայցողների համար անձը հաստատող փաստաթուղթ համարել ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, իսկ փախստականների համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։
Կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսավորել ս.թ. հուլիսի 4-ին, 11-ին, 18-ին կայանալիք տարբեր մարզերի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների, ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Գործադիրն իր որոշմամբ հաստատել է Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմանից դուրս` մարզի վարչական սահմանում գտնվող «Ողջի» կոչվող տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և պետական սեփականություն հանդիսացող 207,4 հեկտար հողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա։
Կառավարությունն իր որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետով տարկետում է տվել յոթ անձի։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ