Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 4 հուլիսի 2010

Մշակույթի նոր պալատ` Չքնաղ համայնքում





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի մշակույթի տան բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է համայնքի բնակիչներին կարևոր իրադարձության կապակցությամբ ու հույս հայտնել, որ մշակութային օջախը նոր ազդակ կհաղորդի համայնքի զարգացմանը։ Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել նորակառույց մշակույթի տանը տեղի ունեցած համերգին։
Նորակառույց մշակույթի տունը իր ճարտարապետական լուծումներով, մարզադահլիճի տեխնիկական հագեցվածությամբ, հանդիսությունների դահլիճի ձևավորմամբ, հանդիսանում է մարզի լավագույն մշակույթի օջախներից մեկը։ Գտնվելով Ապարանի շրջանի մի շարք համայնքների կենտրոնում` Չքնաղ համայնքի մշակույթի այս նոր օջախը շրջակա համայնքների երիտասարդության և մանուկների համար հանդիսանալու է մարզական և մշակութային կենտրոն։
Մարզադահլիճը, որը մոտ 400 քմ տարածք ունի, հագեցված է մարզական գույքով և բացմանը հաջորդող իսկ պահից պատրաստ է ընդունել պատանիներին ու մանուկներին։ Մշակույթի տան տարածքում գործելու է նաև ամբողջովին կահավորված բուժկետ։ Առաջին օգնության դեղամիջոցներն ու անհրաժեշտ բժշկական գործիքները տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գործելու են նաև բնակչությանը սպասարկող այլ սոցիալական ծառայություններ։
Մշակույթի տունը կառուցվել է բյուջետային հատկացումների, սոցներդրումների հիմնադրամի աջակցության, համայնքի, ինչպես նաև այլ նվիրատվությունների մասնակցության շնորհիվ։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ