Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 հուլիսի 2010

Վարչապետն այցելել է Կոտայքի մարզ





Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցելությամբ եղել է Կոտայքի մարզում: Վարչապետի առաջին կանգառը եղել է Մարմարիկում, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին, և ոլորտի պատասխանատուների հետ քննարկել շինարարական աշխատանքների մանրամասներն ու ժամկետները: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կստեղծի էլեկտրաէներգիայի տնտեսման, ինչպես նաև մարզի ոռոգման խնդիրների լուծման համար: Անդրադառնալով ջրամբարի կարևորության վերաբերյալ լրատվամիջոցների հարցին` Տիգրան Սարգսյանն ասել է. «Ջրամբարի կառուցումն ունի մեծ նշանակություն: Մի կողմից այն մեզ հնարավորություն է տալիս հստակ կարգավորելու Սևանա լճից օգտագործվող ջրի ռեժիմը, մյուս կողմից բարձրացնելու համակարգի արդյունավետությունը: Մենք ավելի քիչ էլեկտրաէներգիա ենք ծախսելու, որպեսզի ջուրը մղենք այն տարածքներ, որտեղ ջրի անհրաժեշտություն կար: Ցավոք, մենք չէինք կարողանում դա ապահովել, քանի որ ջրի մատակարարումը բավականին թանկ էր նստում: Մարմարիկի ջրամբարի կառուցումը ընդհանուր առմամբ բարձրացնելու է մեր ջրային տնտեսության արդյունավետությունը և հնարավորություն է տալու նաև ֆինանսական տնտեսումներ կատարել, առավել ռացիոնալ օգտագործել էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարները»:
Շուրջ 4,6 մլրդ դրամի արժեքով շինարարությունն իրականացվում է ՀԲ «Ջրամբարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում և կավարտվի մինչև տարեվերջ:
Այնուհետև կառավարության ղեկավարը մեկնել է Աղվերան, որտեղ մասնակցել է «Աղվերան հոթել» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Միջոցառմանը հաջորդել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և հայաստանյան «Էլիտ գրուպ» ընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը, որով ընկերությունը ստանում է 9 մլն. դոլար: Հիշեցնենք, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում «Էլիտ գրուպ» ընկերությանը տրամադրվել էր վարկային երաշխիք, որն արդեն իսկ վերադարձվել է:
Ամփոփելով այցը` կառավարության ղեկավարը նշել է, որ կարևորում է մարզերի սոցիալ- տնտեսական շարունակական և համակողմանի զարգացումը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ