ուրբաթ, 9 հուլիսի 2010
Ի գիտություն կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը հուլիսի 14-ին, ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.
«Էներգետիկ ոլորտ. զարգացման ծրագրեր, ձեռքբերումներ, ընթացք»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։